Ովքեր կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու

Ովքեր կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու

Mon, 06 Apr 2026 13:53:09 +0400


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսում անդրադարձել է սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրի վերաբացման նախագծին:

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագիրը նախատեսված է որոշակի չափանիշների համապատասխանող ընտանիքների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել այն շահառուներին, ովքեր ունեն հողամաս և իրական հնարավորություն՝ սահմանամերձ համայնքներում բնակարանային շինարարություն իրականացնելու համար։

Ծրագրից կարող են օգտվել առաջին հերթին այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ արդեն ստացել են սահմանամերձ գյուղական բնակավայրերում շինարարություն իրականացնելու թույլտվություն, սակայն նախկին սահմանափակումների՝ մասնավորապես քվոտաների պատճառով չեն կարողացել օգտվել վարկային աջակցությունից։

Շահառու կարող են դառնալ նաև այն ընտանիքները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ձեռք են բերել հողամաս սահմանամերձ համայնքներում։ Հողամասի ձեռքբերումը կարող է լինել տարբեր ձևերով՝ առքուվաճառք, ժառանգություն, նվիրատվություն կամ սեփականության իրավունքի այլ օրինական փոխանցում, պայմանով, որ այն տվյալ ժամանակահատվածում գրանցված լինի ամուսիններից առնվազն մեկի անունով։

Ծրագիրը տարածվում է կառավարության կողմից սահմանված բոլոր 80 սահմանամերձ գյուղական բնակավայրերի վրա, և բնակավայրերի կամ շահառուների քանակային սահմանափակումներ չեն կիրառվում, եթե բավարարվում են հիմնական պահանջները։

Շահառու ճանաչվելու համար պարտադիր պայման է, որ դիմող ընտանիքի ամուսինները լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունենան պաշտոնապես գրանցված ամուսնություն։ Բացի այդ, եթե ամուսինների տարիքային գումարը գերազանցում է 75 տարին, ապա ընտանիքը պետք է ունենա առնվազն մեկ անչափահաս երեխա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մասնագետի կարիք կա

Մասնագետի կարիք կա Thu, 19 Nov 2026 09:00:01 +0400 Լուրջ հոգեբաններ, հանրային հոգեբանության եւ սոցիոլոգիայի…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Երազ է տեսել ու սպանել մարդուն

«Հրապարակ»․ Երազ է տեսել ու սպանել մարդուն Thu, 19 Nov 2026 08:15:38 +0400 Մեր տեղեկություններով՝…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Մոսկվան արմատական է տրամադրված

«Հրապարակ»․ Մոսկվան արմատական է տրամադրված Thu, 19 Nov 2026 08:10:39 +0400 Մոսկվայում առավել քան արմատական…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Thu, 19 Nov 2026 08:05:52 +0400 Երկու օր առաջ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց

«Հրապարակ»․ Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Thu, 19 Nov 2026 08:00:39 +0400 Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը…

1 ժամ ago

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել…

9 ժամ ago