Ովքեր կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու

Ովքեր կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու

Mon, 06 Apr 2026 13:53:09 +0400


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսում անդրադարձել է սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրի վերաբացման նախագծին:

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագիրը նախատեսված է որոշակի չափանիշների համապատասխանող ընտանիքների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել այն շահառուներին, ովքեր ունեն հողամաս և իրական հնարավորություն՝ սահմանամերձ համայնքներում բնակարանային շինարարություն իրականացնելու համար։

Ծրագրից կարող են օգտվել առաջին հերթին այն ընտանիքները, որոնք 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ արդեն ստացել են սահմանամերձ գյուղական բնակավայրերում շինարարություն իրականացնելու թույլտվություն, սակայն նախկին սահմանափակումների՝ մասնավորապես քվոտաների պատճառով չեն կարողացել օգտվել վարկային աջակցությունից։

Շահառու կարող են դառնալ նաև այն ընտանիքները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ձեռք են բերել հողամաս սահմանամերձ համայնքներում։ Հողամասի ձեռքբերումը կարող է լինել տարբեր ձևերով՝ առքուվաճառք, ժառանգություն, նվիրատվություն կամ սեփականության իրավունքի այլ օրինական փոխանցում, պայմանով, որ այն տվյալ ժամանակահատվածում գրանցված լինի ամուսիններից առնվազն մեկի անունով։

Ծրագիրը տարածվում է կառավարության կողմից սահմանված բոլոր 80 սահմանամերձ գյուղական բնակավայրերի վրա, և բնակավայրերի կամ շահառուների քանակային սահմանափակումներ չեն կիրառվում, եթե բավարարվում են հիմնական պահանջները։

Շահառու ճանաչվելու համար պարտադիր պայման է, որ դիմող ընտանիքի ամուսինները լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունենան պաշտոնապես գրանցված ամուսնություն։ Բացի այդ, եթե ամուսինների տարիքային գումարը գերազանցում է 75 տարին, ապա ընտանիքը պետք է ունենա առնվազն մեկ անչափահաս երեխա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

1 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

2 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

2 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

3 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

3 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

3 ժամ ago