Նիկոլին պաշտպանելու համար Ալիևը  «դուելի է կանչում» Պուտինին

Նիկոլին պաշտպանելու համար Ալիևը  «դուելի է կանչում» Պուտինին

Mon, 06 Apr 2026 15:45:48 +0400


Հայաստանի փոխարեն Ադրբեջանն է արձագանքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իլհամ Ալիևը ակնհայտորեն դժգոհ է, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է՝ Պրահայում հենց դու՛ ես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Ո՞նց թե։ Ու թեև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փորձում է պատասխանատվության սլաքը հետ ուղղել՝ ակնարկելով, թե Ռուսաստանն է առաջինը նման ձևակերպում տվել, բայց դա Ալիևին չի բավարարում։ Նա մտնում է խաղի մեջ արդեն ոչ թե որպես կողմ, այլ որպես մոդերատոր ու սահմանադրող ուժ։

Նիկոլ Փաշինյանին «պաշտպանելու» համար Ալիևը փաստացի «դուելի է կանչում» Պուտինին։ Թե բա՝ քո ի՞նչ գործն է, որ «մատի ու մատանու արանքն ես մտել»։ Այս ենթատեքստը հստակ է՝ ով է խոսելու, երբ է խոսելու և ինչի մասին՝ որոշում եմ ես։
Ավելին՝ ակնհայտ գծագրվում է, որ Ալիևն է «թև տվել» Փաշինյանին՝ թույլ տալով նրան անել այն, ինչ հետո ներկայացվում է որպես Նիկոլի կողմից «հերոսություն»։ Եվ հիմա նույն Ալիևը սահման է գծում նույնիսկ Մոսկվայի համար․ քո ի՞նչ գործն է քննարկել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել, հայաթափել ու տեր չի կանգնել․ դա արդեն Ադրբեջանի «ներքին գործն» է։
Ադրբեջանի արձագանքը փաստացի ուղղված է Ռուսաստանին, բայց խորքում արձանագրում է մեկ այլ բան․ Հայաստանը, իր թուլացման պայմաններում, այլևս չի դիտարկվում որպես լիարժեք սուբյեկտ։

Հայաստանը թույլ է, անկամ, և այս տրամաբանության շարունակությունը վտանգավոր պարզությամբ կարելի է ձևակերպել՝ Հայաստանը վերածվում է ոչ թե որոշող կողմի, այլ կատարողի, ոչ թե դերակատարի, այլ քննարկման օբյեկտի։
Այսինքն՝ ձևավորվում է մի եռանկյուն, որտեղ՝
Ռուսաստանը՝ պետք է լռի,
Հայաստանը՝ այլևս որոշող չէ,
Ադրբեջանը՝ միակ խոսողն է։

Սա արդեն գրեթե բաց տեքստով հնչեցված «դու ձեն մի հանի» դիվանագիտական նուրբ տարբերակն է։ Ամենավտանգավորն այստեղ այն է, որ նորմալացվում է մի իրավիճակ, որտեղ Հայաստանը այլևս պարտադիր կողմ չէ իր իսկ հարցերում։ Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածք, այլ՝ սուբյեկտություն։ Փաշինյանը ի՞նչ ինքնիշխանությունից է խոսում, երբ նրա փոխարեն խոսում է Ալիևը։
Ալիևի կոշտ տոնը՝ հասցեագրված Մոսկվային, արդեն դուրս է գալիս սովորական դիվանագիտական շրջանակներից և մոտենում է «մարտահրավերի» լեզվին։ Նա Փորձում է դիրքավորել իրեն Պուտինի հավասար խաղացողի դաշտում և այդ իմաստով նրա «դուելի հրավերը» ոչ միայն Փաշինյանին պաշտպանելու մասին է, այլ նաև ընդգծելու, որ հանձինս իրեն ուժերի նոր բալանս է ստեղծվել։ Ավելորդ է ասել, որ այդ նոր բալանսը Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է ռուսական գերձայնային հրթիռների ստեղծողը

Մահացել է ռուսական գերձայնային հրթիռների ստեղծողը Mon, 06 Apr 2026 18:00:11 +0400 Մահացել է ռուսական…

10 րոպե ago

Մեզ համար կարևոր է մեր ընկերոջ առողջական վիճակը

Մեզ համար կարևոր է մեր ընկերոջ առողջական վիճակը Mon, 06 Apr 2026 17:58:13 +0400 Latest…

12 րոպե ago

Աշակերտների եւ ծնողների նամակը` Աննա Վարդապետյանին

Աշակերտների եւ ծնողների նամակը` Աննա Վարդապետյանին Mon, 06 Apr 2026 17:55:36 +0400 Latest news from…

14 րոպե ago

Խաղ՝ հակառակորդի կանոններով

Խաղ՝ հակառակորդի կանոններով Mon, 06 Apr 2026 17:45:04 +0400 Իշխանությունն ասում է՝ մեր անվտանգության երաշխավորը…

25 րոպե ago

Այսօր մեր տարածաշրջանը վերածվում է խաղաղության և համագործակցության տարածքի․ Ալիև

Այսօր մեր տարածաշրջանը վերածվում է խաղաղության և համագործակցության տարածքի․ Ալիև Mon, 06 Apr 2026 17:30:56…

39 րոպե ago

#Ուղիղ․Ազատություն Դավիթին․ բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ

#Ուղիղ․Ազատություն Դավիթին․ բողոքի ակցիա Գլխավոր դատախազության մոտ Mon, 06 Apr 2026 17:21:39 +0400 Latest news…

48 րոպե ago