Խաղ՝ հակառակորդի կանոններով

Խաղ՝ հակառակորդի կանոններով

Mon, 06 Apr 2026 17:45:04 +0400


Իշխանությունն ասում է՝ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ինչպե՞ս կարող է թշնամին դառնալ անվտանգության երաշխավոր՝ պարադոքսալ զուգադիպությո՞ւն, որտեղ եզրերը չեն հատվում, թե՞ զրոյական կետ, որը հակասում է պատմական ողջ փորձին ու դիվանագիտությանը։ Գործ ունենք հակադարձ տրամաբանության հետ, որտեղ թշնամին հանկարծ վերածվում է «պահապանի»։ Ոչ թե որովհետև նա բարեկամ է դարձել, այլ որովհետև նրան պարտադրվում է այդ դերը։
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Իլհամ Ալիևին ասում է՝ դու՛ ես որոշում տարածաշրջանի խաղի կանոնները, հետևաբար՝ դու՛ ես պատասխանատու դրանց հետևանքների համար։

Այս ձևակերպումը նետված ձեռնոց է Վլադիմիր Պուտինին։ Տարիներ շարունակ անվտանգության «մենաշնորհը» վերագրվում էր Մոսկվային։ Հիմա նույն դաշտում հայտնվում է նոր «երաշխավոր»՝ Ադրբեջանը՝ իր դաշնակցային համակարգով, այդ թվում՝ Թուրքիայի գործոնով։

Անվտանգությունը հովանավորից տեղափոխվում է հակառակորդի վրա։ Սա արդեն ոչ թե պարզապես ձևակերպում է, այլ քաղաքական սադրանք։ Մոսկվան դա լավ է հասկանում։

Սա վտանգավոր խաղ է։ Երբ ասում ես, որ քո անվտանգությունը կախված է դիմացինից, դու ընդունում ես քո խոցելիությունը։ Փոխարենը՝ Փաշինյանը ակնկալում է, որ Ալիևին «երաշխավոր» դարձնելով՝ նրան կդնի պատասխանատվության տակ, և նա չի գնա նոր պատերազմի։ Եթե կրակոց լինի, մեղավոր կլինի «երաշխավորը»։

Բայց հենց այստեղ է հիմնական ռիսկը։ Տարածաշրջանում ուժային հավասարակշռության նման կտրուկ վերաձևումը, հատկապես երբ խոսքը վերաբերում է գերտերության դերակատարության նահանջին, կարող է ունենալ հետևանքներ, որոնց ահռելի ծանրությունը դժվար է հաշվարկել։ Փաշինյանը Հայաստանը դնում է մեծ խաղի սեղանին՝ փորձելով փոխել կանոնները․

եթե իր հաշվարկը աշխատի՝ Հայաստանը կախվածության մեջ կընկնի Ադրբեջանից ու Թուրքիայից։ Ինքներդ կարող եք պատկերացնել հետևանքները ու հասկանալ՝ Հայաստան կմնա՞։

Եթե ոչ՝ դրա գինը կարող է շատ բարձր լինել։ Այնքան բարձր, որ Փաշինյանի ուզած շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ։
Փաշինյանի հակադարձ տրամաբանության երկու հաշվարկն էլ տանում է կործանման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ն արտահերթ նիստ է հրավիրել

ՔՊ-ն արտահերթ նիստ է հրավիրել Mon, 06 Apr 2026 19:43:28 +0400 Վաղը՝ ապրիլի 7-ին, Ազգային…

14 րոպե ago

Իրանը հարձակվել է 5000 զինվորական տեղափոխող ամերիկյան նավի վրա

Իրանը հարձակվել է 5000 զինվորական տեղափոխող ամերիկյան նավի վրա Mon, 06 Apr 2026 19:30:33 +0400…

27 րոպե ago

էկոնոմիկայի նախարարության անվտանգության աշխատակիցն ինքն իրեն է կրակել

էկոնոմիկայի նախարարության անվտանգության աշխատակիցն ինքն իրեն է կրակել Mon, 06 Apr 2026 19:30:16 +0400 Ի…

27 րոպե ago

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Mon, 06 Apr 2026 19:15:49 +0400 Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել…

42 րոպե ago

Ինչքանով է վաճառվել «Մուսոլինիի վիլլան»

Ինչքանով է վաճառվել «Մուսոլինիի վիլլան» Mon, 06 Apr 2026 19:00:56 +0400 Իտալիայի Ռիչոնեի համանքային իշխանությունները…

57 րոպե ago

Մեր «անվտանգությունն է երաշխավորում»՝ ըստ «Քանդենք պետությունը» կուսակցության տրամաբանության․ ադրբեջանագետ

Մեր «անվտանգությունն է երաշխավորում»՝ ըստ «Քանդենք պետությունը» կուսակցության տրամաբանության․ ադրբեջանագետ Mon, 06 Apr 2026 18:55:22…

1 ժամ ago