Մահացել է ռուսական գերձայնային հրթիռների ստեղծողը
Mon, 06 Apr 2026 18:00:11 +0400
Մահացել է ռուսական ռազմական արդյունաբերության ոլորտի «НПО машиностроения» ձեռնարկության ղեկավար եւ գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Լեոնովը։ Նա 75 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Լեոնովի ղեկավարած ձեռնարկությունը մաս է կազմում «Տակտիկական հրթիռային սպառազինություններ» պետական գերխոշոր ընկերության, որը հանդիսանում է Ռուսաստանի տիեզերահրթիռաշինական ոլորտի հիմնական ձեռնարկություններից մեկը։
Լեոնովը «НПО машиностроения»-ի ղեկավար է դարձել 2007 թվականին։ Նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ ստեղծվել են ռուսական գերձայնային հրթիռները եւ մի շարք կարեւոր սպառազինություններ, որոնք առանցքային նշանակություն ունեն ռուսական զինված ուժերի համար։