Ինչով է երկվորյակների գործը «ծանր հանցագործություն». Վարույթը տեղափոխվել է

Ինչով է երկվորյակների գործը «ծանր հանցագործություն». Վարույթը տեղափոխվել է

Mon, 06 Apr 2026 18:15:24 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի որոշմամբ՝ «Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների» քննչական բաժնից տեղափոխվել է «Ծանր հանցագործությունների քննության բաժին», հետեւաբար փոխվել են նաեւ քննիչները: Այժմ գործը քննում են քննիչներ Գոռ Մազմանյանը եւ Դավիթ Գեւորգյանը։

Թե ինչու է 18-ամյա երկվորյակ եղբայրների եւ հանրային գործիչ Գեւորգ Գեւորգյանի վերաբերյալ այս գործը համարվել «ծանր հանցագործություն» երեւի միայն Արթուր Պողոսյանին եւ նրա վերադասին` Նիկոլ Փաշինյանին է հայտնի: Նորմալ երկրում այս միջադեպով որեւէ գործ չէր էլ հարուցվի: Բայց մենք տեղեկացանք, որ քրեական վարույթը տեղափոխվել է մարտի 31-ին՝ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդու՝ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի վրիպումից հետո, երբ վերջինս երկվորյակների բնակարանի խուզարկությունը կատարելիս թույլ էր տվել, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները մտնեն ներս եւ վերջում նրանց հայտնել էր, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Դրանից հետո Հակոբկոխյանն ազատվեց աշխատանքից՝ «ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի» համար պատժվելով, բայց չի բացառվում, որ ինչ որ չափով դեր են խաղացել նրա հոր` Իսրայել Հակոբկոխյանի ընդդիմադիր հայացքները։ Մենք փորձեցինք կապվել նախկին քննիչի` Հակոբ հակոբկոխյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ Ի դեպ, ՔԿ-ն նաեւ ծառայողական քննություն է սկսել այս գործով նրա վարքագծի հետ կապված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը Sun, 25 Oct 2026 21:30:44 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նորից…

13 րոպե ago

Նոր տվյալներ․ թարմացված

Նոր տվյալներ․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:29:06 +0400 Ստեփանավան, Արմանիս բնակավայր, 181 մասնակից Քաղաքացիական…

15 րոպե ago

Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ

Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ Sun, 25 Oct 2026 21:18:42 +0400 Նոր Ախուրյան 141 ընտրող ՔՊ…

25 րոպե ago

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը Sun, 25 Oct 2026 21:15:19 +0400 Ժողովրդավարության…

29 րոպե ago

Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար

Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար Sun, 25 Oct 2026 21:10:53 +0400 Իջևան(Աճարկուտ) ՔՊ-53 Ինքնիշխան…

33 րոպե ago

ՔՊ-74 ձայն․ որքան են մյուս ուժերի ձայները

ՔՊ-74 ձայն․ որքան են մյուս ուժերի ձայները Sun, 25 Oct 2026 21:02:04 +0400 Ստեփանավան, Յաղդան…

42 րոպե ago