Եղվարդի բոթասներ, շապիկներ, անձեռոցիկ` նախագահականը շոփինգ է անում

Եղվարդի բոթասներ, շապիկներ, անձեռոցիկ` նախագահականը շոփինգ է անում

Mon, 06 Apr 2026 20:45:45 +0400


ՀՀ նախագահի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով մարզակոշիկներ ու շապիկներ գնելու պայմանագրեր է կնքել։ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայից ձեռք է բերել 12 հատ մարզակոշիկ` բոթաս, ընդհանուր 156 հազար դրամ արժեքով։ Մեկ այլ պայմանագիր էլ նախագահի աշխատակազմը կնքել է «Տարազ Տեքստիլ Ֆեքթորի» ՍՊԸ-ի հետ, որը հայտնի է «Շաբիգ» բրենդով, իսկ պետական գրանցում է ստացել քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019թ-ին։ Գնել են տղամարդու վերնաշապիկ 12 հատ, յուրաքանչյուրը` 5500 դրամով և ևս 12 հատ համազգեստ՝ յուրաքանչյուրի արժեքը 15 հազար դրամ։ Նախագահի աշխատակազմը նաև թաց և չոր անձեռոցիկներ է ձեռք բերել «Մեծ ծիածան»-ից։ Յուրաքանչյուրից 200 հատ և այս ամենի համար էլ վճարել է 300 հազար դրամ։ Նաեւ ստվարաթղթե արկղեր, 500 դրամով։ Մնում է պարզել, թե բոթասներն ու մարզական հագուստը ով է կրելու` անձամբ Վահագն Խաչատուրյա՞նը, թե՞ իր աշխատակիցները, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում եւ կարող են իրենց աշխատավարձից կատարել այդ գնումները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որտեղ են հաստատվում հարուստ չինացիները

Որտեղ են հաստատվում հարուստ չինացիները Tue, 07 Apr 2026 04:30:32 +0400 Հարուստ չինացիները սկսել են…

1 ժամ ago

«Այլմոլորակայինների» հայտնաբերման հավանականությունը մեծ է․ NASA-ի ղեկավար

«Այլմոլորակայինների» հայտնաբերման հավանականությունը մեծ է․ NASA-ի ղեկավար Tue, 07 Apr 2026 02:30:51 +0400 NASA-ի ղեկավար…

3 ժամ ago

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ

Կիմ Չեն Ընի աղջիկը՝ երկրի ղեկավարի իրավահաջորդ Tue, 07 Apr 2026 01:00:44 +0400 Ապրիլի 6-ին…

5 ժամ ago

Լուսնային նոր մրցավազք

Լուսնային նոր մրցավազք Tue, 07 Apr 2026 00:30:36 +0400 Լուսնային նոր մրցավազքը սկսվել է այն…

5 ժամ ago

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը

Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը Tue, 07 Apr 2026 00:00:23 +0400 Բուդապեշտում ամենայն…

6 ժամ ago

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Կանխվեց ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը Mon, 06 Apr 2026 23:45:38 +0400 Ավազակության նախապատրաստման բացահայտման…

6 ժամ ago