«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է
Mon, 06 Apr 2026 23:30:38 +0400
Ամերիկահայ մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես պրոդյուսեր նոր «Team Moms» ռեալիթի շոուում։
Այն կհեռարձակվի Paramount + հարթակում։
Նախագիծը դիտողներին կտանի պատանեկան բեյսբոլի աշխարհ և կպատմի Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում գործող Legendary Prep Academy ակադեմիայի խաղացողների կյանքի մասին։
Կենտրոնում կլինեն մարզիչները, ակադեմիայի հիմնադիրները և երիտասարդ մարզիկների ընտանիքները, իսկ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մայրերի դերին, ովքեր աջակցում են իրենց երեխաներին՝ մարզական հաջողությունների և հաղթանակների հասնելու ճանապարհին։