«Այլմոլորակայինների» հայտնաբերման հավանականությունը մեծ է․ NASA-ի ղեկավար
Tue, 07 Apr 2026 02:30:51 +0400
NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեկմանը հայտարարել է, որ շատ մեծ է հավանականությունն առ այն, որ Երկիր մոլորակից դուրս գոյություն ունենա կյանք։ «Կասեմ հետեւյալը՝ մեծ են հնարավորությունները, որ որոշ ժամանակից հետո մենք կգտնենք այն, ինչը կմատնանշի այն, որ մենք մենակ չենք Տիեզերքում։ Նման հավանականությունը մեծ է»,- ասել է Այզեկմանը։
Նա նաեւ մանրամասնել է, որ դեռեւս սակայն ոչ երկրային կյանքի որեւէ ձեւի ներկայացուցչի՝ մեր մոլորակ այցելության ապացույց չի տեսել։