«Հրապարակ»․ Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն

«Հրապարակ»․ Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն

Tue, 07 Apr 2026 08:25:26 +0400


ՔՊ-ի մարզային շտաբների պետերը մարզ­պետներն են։ Նրանք շուտով արձակուրդ են վերցնելու՝ իրենց հաշվին, որ կարողանան ողջ էությամբ նվիրվել մարզային շտաբների աշխատանքը համակարգելու գործին։ Համայնքային շտաբները ղեկավարելու են ՔՊ-ական համայնքապետերը։ Սյունիքի մարզային շտաբի պետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է միայն, որ խառը կազմի հետ է աշխատելու՝ ՔՊ-ական համայնքապետերի՝ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ու Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։

Չնայած Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն էլ իշխող ուժից է, բայց Սիսիանի շտաբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, Քաջարանինը՝ ՔՊ-ական ավագանի Արմեն Առաքելյանը, Գորիսինը` պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը` ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Փաստորեն, պատգամավորները, կառավարության ներկայացուցիչն ու ՔՊ-ական համայնքապետերը դե յուրե ու դե ֆակտո պիտի ենթարկվեն Ռոբերտ Ղուկասյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին

Համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին Thu, 26 Nov 2026 16:00:41 +0400 34 երկրի և Եվրամիության…

4 րոպե ago

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց Thu, 26 Nov 2026 15:56:17 +0400 Արմեն Աշոտյանի տնային…

8 րոպե ago

Այսօր խաղում է «Արարատ-Արմենիան». Եվրոպա լիգա

Այսօր խաղում է «Արարատ-Արմենիան». Եվրոպա լիգա Thu, 26 Nov 2026 15:45:16 +0400 Այսօր՝ նոյեմբերի 26-ին,…

19 րոպե ago

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Thu, 26 Nov 2026 15:36:00 +0400 Նախագահի հրամանագրերով…

29 րոպե ago

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես Thu, 26 Nov 2026 15:33:55 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

31 րոպե ago

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց Thu, 26 Nov 2026 15:30:12 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

34 րոպե ago