«Հրապարակ». Միքայելն ամբողջ օրը ծնկի իջած՝ աղոթում է եղբոր համար

«Հրապարակ». Միքայելն ամբողջ օրը ծնկի իջած՝ աղոթում է եղբոր համար

Tue, 07 Apr 2026 10:15:25 +0400


Մարտի 29-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի արդյունքում, 3 անձ էր ձերբակալվել։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Ըստ էության, իրավապահները սրանով խոստովանել են, որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աննա եկեղեցի էր եկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու, այլ ոչ թե որպես շարքային քրիստոնյա՝ պատարագի մասնակցելու։

Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 18-ամյա Դավիթ եւ Միքայել Մինասյանները, թիվ 29 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ` գերազանց սովորող, առողջական խնդիրներ ունեցող: Երրորդ ձերբակալվածն ազատամարտիկ, հանրային գործիչ Գեւորգ Գեւորգյանն է։ 18-ամյա Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել «խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու», եղբորը՝ Միքայելին, նրան աջակցելու, իսկ Գեւորգ Գեւորգյանին՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում: Եռօրյա ձերբակալությունից հետո Միքայել Մինասյանին ՔԿ-ն բաց թողեց՝ խափանման միջոց ընտրելով երկրից չբացակայելու մասին ստորագրությունը եւ կիրառելով գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Գեւորգ Գեւորգյանը նույնպես ազատ արձակվեց՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Իսկ Դավիթ Մինասյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2 ամսով կալանավորեց։

Դատարանից բանտ գնալու ճանապարհին Դավիթը կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հիվանդանոց: Փաստաբանները հայտնել էին, որ տղան կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի՝ չբացահայտված ալերգիա: Տղայի մայրը՝ Գայանե Մինասյանը, դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին, խնդրել՝ որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ, եւ շեշտել, որ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: Բայց ո՛չ դատարանը, ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն եւ ո՛չ էլ վարչապետ Փաշինյանը այդ նամակին եւ հանրության պահանջին ուշադրություն չդարձրին: Հիվանդանոցից Դավիթին տեղափոխել էին «Արմավիր» ՔԿՀ, որի դիմաց էլ նա ուշագնաց էր եղել, հետո տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ անչափահասների կալանավայր, իբրեւ թե որպեսզի պատանին հնարավորություն ունենա ուսումը շարունակելու։ Այնտեղ էլ Դավիթի վիճակը վատացել էր, ստիպված էին եղել տեղափոխել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժին, եւ ահա, երեկ որոշում է կայացվել նրան տեղափոխել հիվանդասենյակ։

Պատանու պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ տղան շարունակում է գտնվել վատ վիճակում, հետազոտությունները շարունակվում են։ Ֆեյսբուքում 4 հազարից ավելի օգտատեր միացել է Դավիթի ազատման վերաբերյալ ստորագրահավաքին, մայրն է դիմել ԿԳՄՍ նախարարին, դիմել են դատախազություն, ի՞նչ արդյունք կա այդ դիմումներից` հետաքրքրվեցինք մենք: Փաստաբանը պատասխանեց․ «4 հազար ստորագրության վերաբերյալ մենք անգամ չենք էլ իմացել, իմացել ենք ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։ Մենք դատախազին ենք դիմել, մայրն է դիմել, երեխաները, ծնողներն են դիմել` ոչինչ չկա, նստած սպասում ենք»։ Ըստ փաստաբանի, մյուս եղբայրը՝ Միքայելը, շատ ծանր վիճակում է՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ առողջական առումով․ «Միքայելին էլ մենք ենք առանձին հետազոտությունների տանում, բայց քանի որ Դավիթի վիճակն այնքան ծանր է, Միքայելին անտեսում ենք, լուռ անում ենք տան պայմաններում հետազոտություն եւ բուժում, բայց հոգեբանորեն սարսափելի վիճակում է, ամբողջ օրը ծնկի իջած` աղոթում է եղբոր համար»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ սույն վարույթի շրջանակներում որեւէ քննչական գործողություն իրականացվե՞լ է, ի վերջո` ի՞նչ քննություն է գնում այս հորինված մեղադրանքով: Փաստաբանն ասաց, որ երեխաների հետ կապված որեւէ քննչական գործողություն չի իրականացվել։

Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ նշեց՝ վերջին օրերին իր պաշտպանյալի հետ կապված քննչական գործողություն չի արվել, մեկ անգամ՝ դեպքից հետո, խուզարկել են Գեւորգյանի տունը եւ առգրավել նրա ու կնոջ հեռախոսները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ական պատգամավորն «Ուժեղ Հայաստանի» մասին ոտանավոր է գրել․ կարդաց ամբիոնից

ՔՊ-ական պատգամավորն «Ուժեղ Հայաստանի» մասին ոտանավոր է գրել․ կարդաց ամբիոնից Tue, 07 Apr 2026 12:17:29…

12 րոպե ago

Ինչպես լրացնել մարզային բժիշկների թափուր հաստիքները

Ինչպես լրացնել մարզային բժիշկների թափուր հաստիքները Tue, 07 Apr 2026 12:15:26 +0400 Տավուշի մարզի պետական…

14 րոպե ago

Նիկոլ Փաշինյանից եք վարակվե՞լ, ինչ խոսում եք, գալիս-հասնում եք ուտելուն

Նիկոլ Փաշինյանից եք վարակվե՞լ, ինչ խոսում եք, գալիս-հասնում եք ուտելուն Tue, 07 Apr 2026 12:13:48…

15 րոպե ago

Ձեթոտ «պերաշկին» ավելի զազրելի ա հնչում, քան ուժեղ քյաբաբը

Ձեթոտ «պերաշկին» ավելի զազրելի ա հնչում, քան ուժեղ քյաբաբը Tue, 07 Apr 2026 12:10:11 +0400…

19 րոպե ago

ՌԴ-ն հարվածել է ուկրաինական քաղաքային ավտոբուսին․ զոհեր կան

ՌԴ-ն հարվածել է ուկրաինական քաղաքային ավտոբուսին․ զոհեր կան Tue, 07 Apr 2026 12:00:10 +0400 Ապրիլի…

29 րոպե ago

#Ուղիղ․ Ուժեղ Հայաստանը հրատապ ասուլիսով է հանդես գալիս ԱԺ-ի մոտ

#Ուղիղ․ Ուժեղ Հայաստանը հրատապ ասուլիսով է հանդես գալիս ԱԺ-ի մոտ Tue, 07 Apr 2026 11:57:16…

32 րոպե ago