Իրանից շարունակում են Հայաստան տարհանել «Ռոսատոմի» աշխատակիցներին․ ինչ է հայտնի

Իրանից շարունակում են Հայաստան տարհանել «Ռոսատոմի» աշխատակիցներին․ ինչ է հայտնի

Tue, 07 Apr 2026 10:23:34 +0400


«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի 175 մասնագետներից բաղկացած հերթական խումբն է «Բուշեր» ատոմակայանից տարհանվել Հայաստանի միջոցով։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

«Ապրիլի 6-ին հատուկ չվերթով Երևանից Մոսկվա է մեկնել «Բուշեր» ԱԷԿ–ից տարհանված աշխատակիցների հերթական խումբը` բաղկացած Ռուսաստանի 175 քաղաքացիներից։ Նրանք Իրանից Հայաստան են ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը խորը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների մուտքն արագ ձևակերպելու համար։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել ընդհանուր առմամբ 509 ՌԴ քաղաքացի։

Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի տարածքը երեք անգամ գնդակոծվել է` մարտի 17-ին, մարտի 24-ին և մարտի 27-ին: Վերջին անգամ զինամթերքը պայթել է պոմպակայանի մոտակայքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զոհվել են ծնողներն ու նրանց 7-ամյա որդին․ Ուկրաինան է հարվածել

Զոհվել են ծնողներն ու նրանց 7-ամյա որդին․ Ուկրաինան է հարվածել Tue, 07 Apr 2026 12:30:56…

7 րոպե ago

Ուշ է, մշուշ է, տիկին Վարդանյան, ձեր գնացքը գնացել է

Ուշ է, մշուշ է, տիկին Վարդանյան, ձեր գնացքը գնացել է Tue, 07 Apr 2026 12:30:10…

7 րոպե ago

Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը

Վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը Tue, 07 Apr 2026 12:28:31 +0400 Հայաստանի…

9 րոպե ago

ՔՊ-ական պատգամավորն «Ուժեղ Հայաստանի» մասին ոտանավոր է գրել․ կարդաց ամբիոնից

ՔՊ-ական պատգամավորն «Ուժեղ Հայաստանի» մասին ոտանավոր է գրել․ կարդաց ամբիոնից Tue, 07 Apr 2026 12:17:29…

20 րոպե ago

Ինչպես լրացնել մարզային բժիշկների թափուր հաստիքները

Ինչպես լրացնել մարզային բժիշկների թափուր հաստիքները Tue, 07 Apr 2026 12:15:26 +0400 Տավուշի մարզի պետական…

22 րոպե ago

Նիկոլ Փաշինյանից եք վարակվե՞լ, ինչ խոսում եք, գալիս-հասնում եք ուտելուն

Նիկոլ Փաշինյանից եք վարակվե՞լ, ինչ խոսում եք, գալիս-հասնում եք ուտելուն Tue, 07 Apr 2026 12:13:48…

24 րոպե ago