Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան
Tue, 07 Apr 2026 10:47:23 +0400
«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով տեղեկատվական դաշտում առկա մարտահրավերներին, ընդգծել է, որ այսօր հանրությանը հասանելի դառնալը դարձել է լուրջ խնդիր։ Նրա խոսքով՝ տեղեկատվական հագեցված պայմաններում առավել կարևոր է համակարգված և նպատակային աշխատանքը։
«Այսօր տեղեկատվական տարափի մեջ հասանելի դառնալ մեր հանրությանը շատ բարդ աշխատանք է։ Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ», — նշել է Սարգսյանը։