Թրամփը սպառնացել է մի քանի ժամում ոչնչացնել Իրանը․ պայթյունավտանգ է
Tue, 07 Apr 2026 11:30:03 +0400
Իրանի կողմից հրադադարի առաջարկը մերժելու մասին հաղորդագրությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր, խիստ նախազգուշացում է հնչեցրել։
«Նրանք (իրանցիները) պարզապես չեն ուզում ասել՝ «մենք հանձնվում ենք, – լրագրողներին ասել է Թրամփը Սպիտակ տանը առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ Զատկի տոնակատարության ժամանակ,- Նրանք չեն ուզում ընդունել պարտությունը, բայց կընդունեն։ Եվ եթե չընդունեն, նրանք չեն ունենա ո՛չ կամուրջներ, ո՛չ էլեկտրակայաններ, ո՛չ էլ ոչինչ։ Ես ավելին չեմ ասի, քանի որ կան ավելի վատ բաներ»։
«Մի ամբողջ երկիր (Իրան) կարող է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել։ Եվ այդ գիշերը կարող է լինել վաղը», – ընդգծել է Թրամփը։
Եթե ցուցարարները վերահսկողություն հաստատեն Իրանի նկատմամբ, «դա շատ դրական բան կլինի», մամուլի ասուլիսում ասել է նա։
«Այնտեղ (Իրանի ղեկավարության մեջ) կա մարդկանց բոլորովին այլ խումբ, ես չեմ ասում, որ մենք նրանց հետ գործարքներ ենք կնքում… Նրանք ժամանակ ունեն մինչև վաղը երեկոյան ժամը 20:00-ն։ Բայց մենք գործարքներ ենք կնքում նրանց հետ, և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Մենք ունենք ակտիվ և համագործակցող մասնակից մյուս (իրանական) կողմում։
Ամերիկացի առաջնորդը նշել է նաև, որ հասարակ իրանցիները խնդրում են ԱՄՆ-ին և Իսրայելին շարունակել ավիահարվածները։
«Այս մարդիկ ապրում են այնտեղ, որտեղ ռումբերն են պայթում։ Նրանք պատրաստ են դիմանալ այս տառապանքներին՝ ազատություն ձեռք բերելու համար», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։