Ջուրը կտրելու են ընտրություններից հետո

Ջուրը կտրելու են ընտրություններից հետո

Tue, 07 Apr 2026 12:37:07 +0400


Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը կլինի 17-ժամյա՝ 07:00-ից 24:00-ը, ինչն առաջացրել էր մարդկանց դժգոհությունը։ Նախընտրական շրջանում բարձրացած նման աղմուկը փորձեց չեզոքացնել իշխանությունը։ Մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»։ Ի պատասխան Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել էր՝ «Վեոլիա»-ի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարում ապահովելը, միևնույն է, հնարավոր չէ:

Բարձրացրած աղմուկից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը պաշտոնական կայքից հեռացրեց ջրամատակարարման գրաֆիկը։

«Հրապարակ»-ը գրավոր հարցումով դիմել է «Վեոլիա ջուր» ընկերություն, պարզելու, թե ինչու նոր գրաֆիկը մինչև այժմ չի հրապարակվել, խնդրելով տրամադրել նոր գրաֆիկը։

Նոր գրաֆիկի համաձայն մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկը լինիելու է 17-ժամյա։ Գրաֆիկում փոփոխվել է միայն ժամանակացույցը, մասնավորապես 17-ժամյա գրաֆիկի անցում կատարվելու է ոչ թե մայիսից, այլ ԱԺ ընտրություններից հետո՝ հուլիսի 1-ից։

Մարզերում ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի մայիսի 1-ից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ Sat, 11 Apr 2026 20:13:42 +0400…

12 րոպե ago

Երթը բարձրանում է Նալբանդյան փողոցով

Երթը բարձրանում է Նալբանդյան փողոցով Sat, 11 Apr 2026 20:04:50 +0400 Latest news from Secure…

21 րոպե ago

Գվարդիայի ավտոբուսը մեկնում էր Արագածոտնի մարզ. Գվարդիայի հրամանատար

Գվարդիայի ավտոբուսը մեկնում էր Արագածոտնի մարզ. Գվարդիայի հրամանատար Sat, 11 Apr 2026 20:02:09 +0400 Latest…

24 րոպե ago

Կզրկվեն 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումից

Կզրկվեն 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումից Sat, 11 Apr 2026 20:00:36 +0400 Եվրամիությունը հնարավոր է զրկի…

25 րոպե ago

Բաքուն էլ Փաշինյանի պես «սարսափած» է Կարապետյանից, Քոչարյանից և Ծառուկյանից

Բաքուն էլ Փաշինյանի պես «սարսափած» է Կարապետյանից, Քոչարյանից և Ծառուկյանից Sat, 11 Apr 2026 19:45:58…

40 րոպե ago

Կարեն Կարապետյանը քայլերթը առաջնորդող մեքենայում է

Կարեն Կարապետյանը քայլերթը առաջնորդող մեքենայում է Sat, 11 Apr 2026 19:42:24 +0400 Latest news from…

43 րոպե ago