Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Tue, 07 Apr 2026 13:33:54 +0400


Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը միտված է լինելու վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին եւ մարտահրավերներին դիմակայելուն։

2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության եւ Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաեւ հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։

Կայանալիք խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձեւավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն եւ հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի եւ, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։

Խորհրդաժողովը համախմբելու է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների եւ երիտասարդների։
Օրակարգի առանցքային կետերն են՝
• Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում եւ քաղաքական օրակարգը.
• Ազգային արժեքների եւ Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահապանման առումով․ նոր իրավիճակի մարտահրավերները.

• Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր եւ հորիզոններ, Սփյուռքն իբրեւ հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ.

• Սփյուռքի զորաշարժ եւ վերաշխուժացում՝ հանուն համահայկական նպատակների։
Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային եւ այլ նախաձեռնություններ։

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի համադրող կազմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել Tue, 07 Apr 2026 19:15:35 +0400 Երեկ Երեւանի քաղաքապետարանի…

16 րոպե ago

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ Tue, 07 Apr 2026 19:00:37 +0400 Չինաստանում ընկերությունները սկսել…

31 րոպե ago

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է Tue, 07…

46 րոպե ago

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին Tue, 07 Apr 2026 18:43:01 +0400 Latest news from Secure…

48 րոպե ago

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ Tue, 07 Apr 2026 18:40:46 +0400 Latest news from…

51 րոպե ago

Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին

Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին Tue, 07 Apr 2026…

58 րոպե ago