Հարձակում՝ Իսրայելի հյուպատոսության վրա․ զոհեր կան, ոստիկան է տուժել
Tue, 07 Apr 2026 15:30:50 +0400
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է, երեք հարձակվողները սպանվել են:
Ինչպես հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, իշխանություններն արդեն սկսել են միջադեպի հետաքննությունը: