Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությանը

Որոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությանը

Tue, 07 Apr 2026 16:16:54 +0400


«Որտեղ կինը ուժ է, իսկ արժեքները՝ ուղեցույց»։

Այս նախադասությունը տարիներ շարունակ եղել է ոչ միայն «Հայուհի» կենտրոնի կարգախոսը, այլև իմ կյանքի դավանանքը։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ հայկական իրականության մեջ կնոջ ուժը հաճախ սահմանափակվել է միայն տան պատերով կամ լռությամբ, իսկ արժեքները՝ զոհաբերությամբ։ Ես հավատացած եմ, որ հայ կինն արժանի է ավելիին։ Նա արժանի է լինել ազատ՝ իր ընտրության մեջ, իր իրավունքների մեջ և իր երազանքների իրականացման ճանապարհին։

Մենք այսօր ամեն քայլափոխի լսում ենք այն թեզը, թե կնոջ դերը պետության մեջ պետք է բարձրանա։ Բայց եկեք հարց տանք՝ իսկ ի՞նչ է դա տալու մեր պետությանը։ Պատասխանը պարզ է ու միևնույն ժամանակ կենսական. կնոջ ներգրավվածությունը բերելու է այն ողջախոհությունը, հավասարակշռությունն ու իմաստությունը, որոնք այսօր մեր իրականության մեջ կա՛մ խիստ պակասում են, կա՛մ իսպառ բացակայում են։ Կնոջ տեսակետը քաղաքականության մեջ ոչ թե լրացում է, այլ անհրաժեշտություն՝ պետականության հիմքերն ավելի խոհեմ ու կայուն դարձնելու համար։

Այսօր ես կանգնած եմ մի կետում, որտեղ հասկանում եմ՝ միայն կրթելն ու ոգեշնչելը բավարար չեն։ Մեզ պետք են հիմնարար փոփոխություններ, որոնք կերաշխավորեն և կամրագրեն կնոջ բացարձակ դերը պետության ուժեղացման գործում՝ լինել ինքնաբավ, տնտեսապես անկախ և պաշտպանված։ Ուժեղ պետությունը հենց այն պետությունն է, որտեղ կինն ունի հնարավորություններ՝ կերտելու իր սերուդների ճակատագիրը, տնօրինելու իր ստեղծածը և պաշտպանելու այդ սերունդներին։ Հայ կինն է այն առանցքը, որի շուրջ ձևավորվում է ընտանիքը, հասարակությունն ու հայրենիքը։

Հենց այս գաղափարներն իրագործելու համար ես որոշում եմ կայացրել ընդլայնել իմ գործունեության շրջանակները և միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Սա իմ քաղաքական ընտրությունն է, որովհետև ես տեսնում եմ այն ուժը, որն ունակ է իրականացնելու այս տեսլականը։ Ես գնում եմ քաղաքականություն, որպեսզի «Հայուհի» կենտրոնում մեր որդեգրած արժեքները դառնան պետական արժեքներ։ Ես գնում եմ պայքարելու, որպեսզի հայ կնոջ բարձր դերը լինի ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ պետականության անբաժանելի մաս։
Սակայն ուզում եմ հստակ հայտարարել.

«Հայուհի» կանանց կենտրոնը եղել և մնալու է ապաքաղաքական հարթակ։ Սա իմ ստեղծած անկյունն է, որը երբեք չի՛ դառնալու քաղաքական գործիք կամ քարոզչամեքենա։ Կենտրոնը կշարունակի իր առաքելությունը՝ լինելով ապահով վայր յուրաքանչյուր հայուհու համար՝ անկախ նրա քաղաքական նախասիրություններից։ Ես լքում եմ կենտրոնի ղեկավարի պաշտոնը՝ այն վստահելով պրոֆեսիոնալ թիմի, որպեսզի իմ քաղաքական գործունեությունը որևէ կերպ չստվերի կենտրոնի մաքուր ու անկողմնակալ ընթացքը։
Կենտրոնը կմնա ձերը, իսկ ես կդառնամ ձեր ձայնը քաղաքականության մեջ։

Մենք պետք է կառուցենք մի երկիր, որտեղ կնոջ ուժը չի չափվի նրա համբերությամբ, այլ նրա ազատությամբ ու հաջողություններով։ Մենք պետք է կառուցենք Ուժեղ Հայաստան, որտեղ կնոջ իրավունքը սուրբ է, իսկ նրա ներուժը՝ պետության շարժիչ ուժը։
Սա իմ ուղին է, և ես հավատում եմ, որ այն տանելու է դեպի իսկապես ազատ ու հզոր հայրենիք։
Եկել է ժամանակը վերափոխելու մեր իրականությունը։ Մենք միասին ենք կերտելու մեր ապագան։

«Հայուհի» կենտրոնի հիմնադիր Լիանա Մանուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է Tue, 07…

6 րոպե ago

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին Tue, 07 Apr 2026 18:43:01 +0400 Latest news from Secure…

9 րոպե ago

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ Tue, 07 Apr 2026 18:40:46 +0400 Latest news from…

12 րոպե ago

Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին

Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին Tue, 07 Apr 2026…

19 րոպե ago

Իրանի հետ ամերիկացի բանակցողին փոխեցին

Իրանի հետ ամերիկացի բանակցողին փոխեցին Tue, 07 Apr 2026 18:30:18 +0400 Իրանը Միացյալ Նահանգներից ստացել…

22 րոպե ago

Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր

Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր Tue, 07 Apr 2026 18:15:49…

37 րոպե ago