Մսուր-մանկապարտեզների սաները, դպրոցականները լավ քարոզչական «մատերիալ» են Նիկոլի համար

Մսուր-մանկապարտեզների սաները, դպրոցականները լավ քարոզչական «մատերիալ» են Նիկոլի համար

Tue, 07 Apr 2026 16:15:07 +0400


Մոսկովյան խայտառակ շփումներից հետո Փաշինյանը վերադարձավ Հայաստան ու գլխով ընկղմվեց իր հարազատ մսուր-մանկապարտեզի թեմաների, «Վարչաբենդով» թմբուկ զարկելու թեմաների մեջ: Մսուր-մանկապարտեզների սաները, դպրոցականները լավ քարոզչական «մատերիալ» են` պոզիտիվ, մանուկների ուրախ դեմքերն ու ժպիտները լավ իմիջ են ստեղծում այնտեղ այցելող թեկնածուի համար: Իհարկե, երեխաներին քարոզչական նյութերի մեջ օգտագործելն արգելված է օրենքով, եւ այդ մասին Նիկոլի տարածած տեսանյութերի տակ գրում են օգտատերերը, բայց դե, օրենքը Նիկոլի համար չէ:

Էջմիածնի «Արևիկ» մանկապարտեզում, որտեղ վարչապետն այցելել էր իր «զորքով», տասնյակ սեւ «ջիփերով», նա միամիտ ձայնով բարևում էր բալիկներին, հարցնում էր, թե ինչ են կերել, իսկ հեծանիվները տեսնելով, քիչ էր մնում նստեր ու քշեր: Կհամեմատեինք «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի մանկապարտեզի տնօրենի հետ, որը մանկանում էր բալիկների հետ, եթե, իհարկե, Փաշինյանը դերասան Լեոնովի հերոսի նման բարի ու ներողամիտ լիներ ու մինչև վերջ հաշվեհարդար չտեսներ առողջական խնդիրներ ունեցող դպրոցական տղայի հետ, որին նույն օրը կալանավայրից տեղափոխում էին հիվանդանոց: Այս անգամ վարչապետի էջում բացասական քոմենթներ ջնջողները հատկապես մեծ ջանքեր էին թափում` լույսի արագությամբ հեռացնելով հայհոյանքները: Հաջորդ օրը մնացել էին միայն հիացական մեկնաբանությունները, մի կին` Ստրասբուրգից նույնիսկ գրել էր. «Երանի Ստրասբուրգում սենց մանկապարտեզ լիներ` երեխեքը սոված տուն էն գալիս ու գետնին քնում»: Ինքը վարչապետն էլ էր հիացած՝ «Ճաշի հոտ չկա, երեւում է, որ օդափոխման համակարգը լավն է»՝ ասաց նա ու ներխուժեց մանկապարտեզի խոհանոց, որտեղ հիացավ համով հոտերով, մանր, տհաճ տեսքի խնձորներով, նաեւ կարտոֆիլը նայեց, որը մանր էր ու հավանաբար, շատ էժան: Հիացավ սառնարաններով: Ողջ շքախումբն առանց սպիտակ խալաթների, հետեւում էր վարչապետին, որը մոտենում էր սննդի տարաներին: Մարդիկ նկատել էին այս «հակահիգիենիկ» մոտեցումը, որ անգամ մանկապարտեզի տնօրենն ու նախարարը չկանխեցինք այդ վիճակը:

Մեծամորում, թիվ 3 մանկապարտեզի բակում մի կին փորձեց բողոքել վարչապետին իր աշխատանքից ազատման հարցով, բայց Փաշինյանը գլուխը շրջեց ու ժպիտով հեռացավ: Նա ոչ մի վատ բան չի ուզում այլեւս լսել: ՏԿԵ նախարար Խուդաթյանի հետ ոռոգման ջրի մասին խոսեց, բայց մինչ այդ աննկատ միկրոֆոնը «ճպպացրեց» դոշին, որ իր զրույցը լսելի լինի տեսանյութը դիտողների համար: «Արդուկը լա՞վն է, այստեղ պատուհա՞ն է, մեթոդիստը ի՞նչ է անում, էրեխեքի բոյը նորմալ աճո՞ւմ ա»՝ նիկոլական անիմաստ հարցերի տարափն այստեղ էլ տեղաց, թեեւ առանձնապես տպավորիչ բան չկար մանկապարտեզում, երեխաների համար էլ մակարոն էին եփում: Արտասովոր էր թերեւս այն, որ Արմավիրի մարզի դպրոցներից մեկում դասասեղաններին խաղալիք ավտոմեքենաներ կային, որոնք տեսնելով Փաշինյանը հարցրեց, թե ինչի հսմար են դրանք, ուսուցչուհին էլ բացատրեց, որ դրանցով երեխաներին Նյուտոնի առաջին օրենքն են սովորեցնում ու սովորեցրեց այն Նիկոլին։ Նիկոլը, իհարկե, ֆիզիկայից ուժեղ չի, ու չբռնեց ուսուցչուհու սխալը: Բայց տեսանյութը դիտող ՖԲ օգտատերերը անմիջապես ֆիքսեցին, որ ուսուցչուհու բերած օրինակը որևէ աղերս չունի Նյուտոնի առաջին օրենքի հետ:

Մաթեմատիկոս, Բարձրագույն որակավորման կոմտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանն էլ գրեց, որ խաղալիք մեքենա ու սարքեր ունենալը լավ է, բայց նաև պետք է ֆիզիկա իմանալ։ «Ցավոք Նյուտոնի առաջին օրենքը սխալ ներկայացրեց։ Նյուտոնի առաջին օրենքն ասում է, որ եթե ուժ չազդեր, ապա էդ մեքենան երբեք չէր կանգնի։ Էս դեպքում` սեղանի մակերևույթի հետ շփման ուժը, մեքենայի պտտվող դետալների միջև եղած ուժերն ու օդի դիմադրությունը կանգնեցնում են մեքենան»։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանն էլ գրել է. «Մի քանի օր առաջ գրել էի, որ հուսով եմ ֆիզիկայի դաս չի հարամի։ Հարամեց։ Միայն ինքը չէ, ուսուցիչն էլ։ Նյուտոնի առաջին օրենքը տենց բան չի ասում։ Թե բա որոշ ժամանակ հետո գնում ու կանգնում ա, եթե ուժ չազդի մարմնի վրա»։ Բանավեճ սկսվեց ՖԲ-ում: Նիկոլականները պաշտպանեցին ուսուցչուհուն, մյուսները մեղադրեցին, ու մարդիկ, բանավեճով տարված, շեղվեցին թեմայից: Իսկ բուն թեման Նիկոլի կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում-չարաշահումն է նրա «դպրոց-մանկապարտեզային» նյութերում: Ոչ մի դժգոհ քաղաքացի, ոչ մի չժպտացող մանկավարժ, կամ դայակ դրանցում չես գտնի: Որքան ավելի մոտենում է ընտրությունը, այնքան խտանում, կարծրանում է քծնանքը Նիկոլի ու քպ-ական նախարար-համայնքապետերի շուրջ: Իսկ հասարակական գործիչ, նախընտրական արշավը մոնիտորինգ անող Ռուբեն Թորոսյանի «Օրին» նախաձեռնությունը հայտարարում է, որ ֆիքսել է մոտ 150 դեպք, որոնք պարունակում են ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում: «ՔՊԿ նախընտրական ծրագիր, ծառատունկ, քարոզչություն, վարչական ռեսուրսի օգտագործում, նախարարներ, մարզպետներ, համայնքապետեր, դիմավորող-ծափահարող-ընտրաձայն խոստացողներ․․․ Պետությունն ու ՔՊ-ն այլեւս նույնն են», – գրել է նա ՖԲ-ում եւ հայտնել, որ դիմում է ԿԸՀ-ին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ Tue, 07 Apr 2026 18:40:46 +0400 Latest news from…

3 րոպե ago

Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին

Որքանո՞վ է իր առանձնատունը վաճառում Պ. Հայրիկյանը. նա դիմել է Փաշինյանին Tue, 07 Apr 2026…

10 րոպե ago

Իրանի հետ ամերիկացի բանակցողին փոխեցին

Իրանի հետ ամերիկացի բանակցողին փոխեցին Tue, 07 Apr 2026 18:30:18 +0400 Իրանը Միացյալ Նահանգներից ստացել…

13 րոպե ago

Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր

Իսկ հասարակությունն ուզո՞ւմ է, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր Tue, 07 Apr 2026 18:15:49…

28 րոպե ago

Օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է Tue, 07 Apr 2026 18:00:10 +0400 Իտալիայում Բրինդիզի քաղաքի օդանավակայանում, որը…

43 րոպե ago

Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ

Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ Tue, 07 Apr 2026 17:45:35 +0400 2020թ. 44-օրյա պատերազմում…

58 րոպե ago