Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ

Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ

Tue, 07 Apr 2026 17:45:35 +0400


2020թ. 44-օրյա պատերազմում կանխորոշված պարտության տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային շահերը, կատարելով թշնամու բոլոր պահանջները, մուրալով «խաղաղության պայմանագիր»` ստորացուցիչ պայմաններով, եւ տանելով վերջնական կապիտուլյացիայի։

Մաս 5

Դեռեւս 2019-ից նկատելի էր, որ «հեղափոխական» իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, մեղմ գնահատականներով, պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին հայտարարելով, մանիպուլյատիվ ձեւերով սնում են ժամանակին ընտրակաշառքով քվեարկած ընտրազանգվածին, որին ժամանակի ընթացքում դարձրին իրենց հիմնական հենարանը։
Նույնիսկ պատերազմում պար­տությունից հետո Նիկոլ Փաշինյանը որեւէ հետեւություն չարեց, ավելին՝ նիկոլիզմն էլ ավելի ընդլայնվեց՝ խորացնելով քաղաքական-տնտեսական ճգնաժամը, միաժամանակ սկսեց ձեւավորել շարասյուներ՝ իրեն սպասարկելու նպատակով։ Անզեն աչքով նկատելի էր, որ Նիկոլը շարունակում է սեւ ու սպիտակի բաժանելու վտանգավոր քաղաքական գիծը՝ թույլ չտալով որեւէ այլընտրանքային ուժային կենտրոն ձեւավորել։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ 2020թ. վերջերից փորձում էինք քննարկումներ նախաձեռնել այլընտրանքային ուժային կենտրոնի ձեւավորման համար։ Մեր քննարկումներում որդեգրվել էր հետեւյալ մոտեցումը՝ փորձել բանակցել եւ ներգրավել բոլոր այն ուժերին, որոնք բացահայտ չէին սպասարկում ու չէին պաշտպանում ո՛չ օրվա իշխանություններին, ո՛չ էլ նախկիններին։ Կարճ ժամանակամիջոցում բանակցեցինք մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի հետ, 2020թ. դեկտեմբերի 30-ին յոթ կուսակցությունով հանդես եկանք համատեղ հայտարարությամբ՝ առաջին անգամ մերժելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը։ Շարունակվում էին բանակցությունները տարբեր ուժերի հետ։

Համագործակցությանը ներգրավված կուսակցությունների մոտ սկսվեցին բարդություններ, երբ քննարկվում էր վարչապետի թեկնածուի հարցը։ Ցանկալի էր այնպիսի թեկնածու առաջադրել, որն ավելի լայն համախմբման հնարավորություն կտար, թեկուզ թեկնածուն ներկայացված կուսակցություններից չլիներ, որով նաեւ հանրությունն ազդակներ կստանար ազդեցիկ ուժային կենտրոնի ձեւավորման մասին։ Վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները ծանր մթնոլորտում էին ընթանում, երբեմն նաեւ վերջնագրի լեզվով։

Համախմբման ընդլայնում չէր ստացվում, եւ արդեն ակնհայտ էր, որ այլընտրանքային ուժային կենտրոնը չի ձեւավորվում, կամ թույլ չեն տալիս, ուստի ստեղծված իրավիճակում մեր կուսակցությունը որոշեց չմասնակցել ընտրություններին, քանի որ հիմնական պայքարը գնալու էր օրվա իշխանությունների եւ նախկինների միջեւ, մնացածն ապահովելու էին «մրցակցային» ընտրությունների քողածածկույթ։

ՀԳ․ Նիկոլիզմի «ֆենոմենը» հաճախ ներկայացնում են որպես պոպուլիզմ, բայց իրականում «մերն ուրիշ է» տարբերակն է գործում, որը հակիրճ կարելի է ձեւակերպել ստի, կեղծիքի, շանտաժի, մանիպուլյացիայի, ուրացման, կոռուպցիոն սխեմաների, փողերի լվացման, հովանավորչության բացահայտ դրսեւորումներով, մարդկային տեսակով՝ սրիկայության, պատասխանատվության, մեղքի զգացողության, ազգային արժանապատվության իսպառ բացակայության համադրմամբ, ինչն արդեն լրջագույն վտանգ է ներկայացնում մեր պետականությանը։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային թունավորում ռուսական թատրոններից մեկում

Զանգվածային թունավորում ռուսական թատրոններից մեկում Tue, 07 Apr 2026 19:30:46 +0400 Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի կողմից…

14 րոպե ago

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել Tue, 07 Apr 2026 19:15:35 +0400 Երեկ Երեւանի քաղաքապետարանի…

29 րոպե ago

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ

Աշխատակիցներին սկսել են փոխարինել արհեստական բանականությամբ Tue, 07 Apr 2026 19:00:37 +0400 Չինաստանում ընկերությունները սկսել…

44 րոպե ago

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է

Հայաստանի ընտրությունը ոչ թե վատի ու վատագույնի, այլ սխալի ու ճշտի միջեվ է Tue, 07…

59 րոպե ago

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին

Պարույր Հայրիկյանը դիմել է ընդդիմադիրներին Tue, 07 Apr 2026 18:43:01 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ

Պարույր Հայրիկյանը բանակցում է «ԴՕԿ»-ի հետ Tue, 07 Apr 2026 18:40:46 +0400 Latest news from…

1 ժամ ago