Սամվել Կարապետյան․ արգելված անուն, ազդեցիկ ուժ

Սամվել Կարապետյան․ արգելված անուն, ազդեցիկ ուժ

Tue, 07 Apr 2026 20:20:35 +0400


Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ն, կամ հենց Նիկոլ Փաշինյանը, փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։

Ընտրությունից ընդամենը երկու ամիս առաջ նման նախագիծը ոչ միայն իրավական, այլև քաղաքական տրագիկ տարրեր ունի։
Իշխանության քայլերը վկայում են Փաշինյանի հիմնական բնութագրի մասին․ նա շատ ավելի մեծ վնաս հասցնում է ինքն իրեն, քան արտաքին հակառակորդները կարող էին։

Սկզբում դա երևաց ազգային բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ։ Դա լայն շրջանակներում ընկալվեց ոչ թե որպես իրավական գործընթաց, այլ որպես վախի սինդրոմի դրսևորում՝ ուղղված պոտենցիալ մրցակցի կամ ազդեցիկ դեմքի չեզոքացմանը։ Կարճ ժամանակում Սամվել Կարապետյան-ի վարկանիշի կայծակնային աճը վկայեց, որ հանրության գերակշիռ հատվածը հակված է իր դժգոհությունն արտահայտել գործող իշխանության դեմ՝ աջակցելով այլընտրանքային ֆիգուրներին։

Իսկ հիմա, երբ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքից հանվեց նրա անունը, պարզ է, որ պայքարն արդեն ոչ թե մարդու, այլ նրա ազդեցության և խորհրդանշական ներկայության դեմ է։

Հանրային այդ վերաբերմունքը պայմանավորված էր ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ կառավարման խնդիրներով, այլ նաև արժեքային հակադրությամբ։ Հանրությունը դեմ էր այն ղեկավար կոչեցյալին, ով պայքարում է ազգային արժեքների, Եկեղեցու դեմ, ով պարտությունների խորհրդանիշ է։

Փաշինյանը երկրորդ քաղաքական հարվածը հասցրեց ինքն իրեն՝ Ազգային ժողովում անցկացնելով այն նախագիծը, որով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքից հանվեց Սամվել Կարապետյանի անունը։ Սա ընկալվում է ոչ թե որպես իրավական տեխնիկական փոփոխություն, այլ որպես քաղաքական հաշվեհարդար կամ վախի դրսևորում։

Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը պայքարում է ոչ միայն քաղաքական մրցակիցների, այլ նույնիսկ նրանց անվան, ազդեցության և խորհրդանշական ներկայության դեմ։ Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը անտեսվում է՝ նման քայլերով իշխանությունը նախ և առաջ հարվածում է ինքն իրեն, սեփական լեգիտիմությանը։

Քաղաքական համակարգում մրցակցությունը սահմանափակելու փորձերը կարճաժամկետ կարող են լուծել մարտավարական խնդիրներ, բայց երկարաժամկետ խորացնում են անվստահությունը և ուժեղացնում ընդդիմադիր տրամադրությունները։ Իսկ երբ իշխանությունը սկսում է գործել պաշտպանական և ռեակտիվ տրամաբանությամբ, դա արդեն խոսում է ոչ թե ուժի, այլ համակարգային անվստահության և ներքին ճգնաժամի մասին։ Իշխանությունը փորձում է կանգնեցնել ազդեցիկ գործչի ազդեցությունը, բայց իրականում խարխլում է իր քաղաքական գոյությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ Sun, 25 Oct 2026…

7 րոպե ago

«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում

«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում Sun, 25 Oct 2026 22:47:37…

9 րոպե ago

Արմավիրցիների ավելի քան 63%-ը ընտրությանը չի մասնակցել

Արմավիրցիների ավելի քան 63%-ը ընտրությանը չի մասնակցել Sun, 25 Oct 2026 22:43:53 +0400 Ինչպես հայտնի…

13 րոպե ago

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում Sun, 25 Oct 2026 22:30:24 +0400…

26 րոպե ago

Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հաղթել է

Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հաղթել է Sun, 25 Oct 2026 22:27:19 +0400 Արտաշատի 12/56 տեղամասում, որը…

29 րոպե ago

ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել

ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել Sun, 25 Oct 2026 22:24:43 +0400 Հրազդան 26/13 255 մասնակից ՔՊ-217…

32 րոպե ago