Սամվել Կարապետյան․ արգելված անուն, ազդեցիկ ուժ

Սամվել Կարապետյան․ արգելված անուն, ազդեցիկ ուժ

Tue, 07 Apr 2026 20:20:35 +0400


Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ն, կամ հենց Նիկոլ Փաշինյանը, փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։

Ընտրությունից ընդամենը երկու ամիս առաջ նման նախագիծը ոչ միայն իրավական, այլև քաղաքական տրագիկ տարրեր ունի։
Իշխանության քայլերը վկայում են Փաշինյանի հիմնական բնութագրի մասին․ նա շատ ավելի մեծ վնաս հասցնում է ինքն իրեն, քան արտաքին հակառակորդները կարող էին։

Սկզբում դա երևաց ազգային բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ։ Դա լայն շրջանակներում ընկալվեց ոչ թե որպես իրավական գործընթաց, այլ որպես վախի սինդրոմի դրսևորում՝ ուղղված պոտենցիալ մրցակցի կամ ազդեցիկ դեմքի չեզոքացմանը։ Կարճ ժամանակում Սամվել Կարապետյան-ի վարկանիշի կայծակնային աճը վկայեց, որ հանրության գերակշիռ հատվածը հակված է իր դժգոհությունն արտահայտել գործող իշխանության դեմ՝ աջակցելով այլընտրանքային ֆիգուրներին։

Իսկ հիմա, երբ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքից հանվեց նրա անունը, պարզ է, որ պայքարն արդեն ոչ թե մարդու, այլ նրա ազդեցության և խորհրդանշական ներկայության դեմ է։

Հանրային այդ վերաբերմունքը պայմանավորված էր ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ կառավարման խնդիրներով, այլ նաև արժեքային հակադրությամբ։ Հանրությունը դեմ էր այն ղեկավար կոչեցյալին, ով պայքարում է ազգային արժեքների, Եկեղեցու դեմ, ով պարտությունների խորհրդանիշ է։

Փաշինյանը երկրորդ քաղաքական հարվածը հասցրեց ինքն իրեն՝ Ազգային ժողովում անցկացնելով այն նախագիծը, որով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքից հանվեց Սամվել Կարապետյանի անունը։ Սա ընկալվում է ոչ թե որպես իրավական տեխնիկական փոփոխություն, այլ որպես քաղաքական հաշվեհարդար կամ վախի դրսևորում։

Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը պայքարում է ոչ միայն քաղաքական մրցակիցների, այլ նույնիսկ նրանց անվան, ազդեցության և խորհրդանշական ներկայության դեմ։ Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը անտեսվում է՝ նման քայլերով իշխանությունը նախ և առաջ հարվածում է ինքն իրեն, սեփական լեգիտիմությանը։

Քաղաքական համակարգում մրցակցությունը սահմանափակելու փորձերը կարճաժամկետ կարող են լուծել մարտավարական խնդիրներ, բայց երկարաժամկետ խորացնում են անվստահությունը և ուժեղացնում ընդդիմադիր տրամադրությունները։ Իսկ երբ իշխանությունը սկսում է գործել պաշտպանական և ռեակտիվ տրամաբանությամբ, դա արդեն խոսում է ոչ թե ուժի, այլ համակարգային անվստահության և ներքին ճգնաժամի մասին։ Իշխանությունը փորձում է կանգնեցնել ազդեցիկ գործչի ազդեցությունը, բայց իրականում խարխլում է իր քաղաքական գոյությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը կարևոր որոշում ունի

Թրամփը կարևոր որոշում ունի Wed, 06 May 2026 12:00:29 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

3 րոպե ago

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու Wed, 06 May 2026 12:00:27…

3 րոպե ago

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Wed, 06 May 2026 11:58:23 +0400 «ԱՄՆ-ի նախագահ…

5 րոպե ago

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով Wed, 06 May 2026 11:47:45 +0400 Latest news from Secure News Portal…

15 րոպե ago

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա Wed,…

17 րոպե ago

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել Wed, 06 May 2026 11:44:56 +0400 Ազգային ժողովում…

18 րոպե ago