Պայթյուններ են որոտացել Իրանի Խարկ կղզում
Tue, 07 Apr 2026 22:30:39 +0400
Պայթյուններ են որոտացել իրանական Խարկ կղզում։
Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման, կղզին ենթարկվել է ամերիկա-իսրայելական ուժերի հարձակման։
Թիրախ են դարձել հիմնականում ռազմական նշանակության օբյեկտները։ Այս մասին էլ հայտնում է Fox News-ը, վկայակոչելով ամերիկյան գործող վարչակազմում ունեցած իր իրազեկ աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Համաձայն հաղորդման, ամերիկյան ուժերը խոցել են տասնյակ թիրախներ՝ նախորդ ողջ գիշերվա ընթացքում։ Ներկայումս դեռեւս տեղեկություններ չկան այն մասին, որ ռազմական գործողություններում Միացյալ Նահանգները սկսել է ցամաքային զորքեր ներգրավել։
Նշենք, որ ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել իրանական նավթային ենթակառուցվածքները, որոնք գտնվում են Խարկ կղզում, եթե Իրանը հրաժարվի բացել Հորմուզի նեղուցը։