Հրատապ․ Իրանի վերջին գիշե՞րն է, ետհաշվարկը սկսվել է․․․

Հրատապ․ Իրանի վերջին գիշե՞րն է, ետհաշվարկը սկսվել է․․․

Tue, 07 Apr 2026 23:00:43 +0400


Քուվեյթի իշխանությունները խնդրել են հանրությանը գիշերը մնալ տանը և խուսափել դուրս գալուց, եթե դա բացարձակ անհրաժեշտ չէ։ Այս մասին ասվում է Քուվեյթի Ներքին գործերի նախարարության հատուկ հայտարարության մեջ։

«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բնակիչներին մնալ տանը և խուսափել դուրս գալուց, բացառությամբ արտակարգ դեպքերի, ապրիլի 7-ի, երեքշաբթի, կեսգիշերից մինչև ապրիլի 8-ի, չորեքշաբթի, ժամը 6-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը նշել է, որ հայտարարությունը «նախազգուշական միջոց է, որն անհրաժեշտ է ժողովրդի անվտանգությունը և իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունները արդյունավետ կատարելու կարողությունն ապահովելու համար»։

Իսրայելական հեռուստատեսությունը սկսել է Իրանի վերաբերյալ Թրամփի կողմից տրված վերջնաժամկետի հետհաշվարկը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա և երբեք չի վերականգնվի»։

«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար դա տեղի կունենա։ Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական և վերջնական փոփոխություն, որտեղ կարող են գերակշռել այլ, ավելի խելացի, պակաս արմատական ​​մտքեր, գուցե ինչ-որ իսկապես հեղափոխական բան տեղի ունենա։ Ո՞վ գիտի», – նշել է նա։

Թրամփի խոսքով՝ գալիք գիշերը կարող է լինել «աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

5 ժամ ago

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Sun, 18 Oct 2026…

6 ժամ ago

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան Sun, 18 Oct 2026 23:45:27 +0400…

6 ժամ ago

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են Sun, 18 Oct 2026 23:30:08 +0400 Գիտնականները քվեարկել են այն…

7 ժամ ago

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Sun, 18 Oct 2026 23:13:06 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

7 ժամ ago

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով Sun, 18 Oct 2026 23:00:53 +0400…

7 ժամ ago