Էս ի՞նչ ծնունդ ես

Էս ի՞նչ ծնունդ ես

Wed, 08 Apr 2026 09:00:08 +0400


Գալիս ես իշխանության, մեծ-մեծ հոխորտում, թե` իմ զրոյական կետից եմ բանակցում, ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ, չհամարձակվեք ինձ տենց ապուշ հարցեր տալ:

Հետո սկսում ես նվաստացնել ռազմավարական գործընկերոջդ ու դուխով տղա խաղալ:

Սադրիչ հայտարարություններ ես անում ու շաբաթը մեկ Արցախ մեկնում, նկարվում տատ ու պապի արձանի մոտ, քոչարի պարում, հայտնի արտահայտությունը բղավում Ստեփանակերտի միտինգում: Մի հատ էլ պուճուր ռազմական գործողություն է տեղի ունենում Տավուշում, դա դարձնում ես ահեղ ճակատամարտ ու հերոսի, գեներալի կոչումներ շնորհում այդ գործողության մասնակիցներին, մինչեւ գալիս հասնում ես 2020 թ. սեպտեմբերի 27-ը:

Մինչ այդ բոլոր առաջարկները` խաղաղ կարգավորման եւ Արցախի համար շահեկան, արդեն մերժել ես, ասել են` էդ հիմար ՍՈՒ ինքնաթիռները մի առ` առել ես, բանակը ելակով ապահովել ես, ոչ մի բառ չես ասել, որ սպառազինության պակաս ունենք, եւ ոչինչ չես արել, որ զենքի պակասը լրացնես:

Պարտվել ենք, կորցրել ենք, սոսկալի զոհեր ենք ունեցել, կոտրվել ենք, կապիտուլացվել ենք:

Փոխանակ սկսեինք ոտքի կանգնել` գահավիժումը շարունակվել է: Մի քանի ամիսը մեկ կորուստ ու նահանջ, թշնամու պահանջների կատարում, ստորացուցիչ սահմանազատում:

Միայն մի բանում ես հաջողել` իշխանությունը կարողացել ես ամուր պահել, անգամ Արցախի հայաթափումից հետո: Ո՛չ խղճի խայթ, ո՛չ ափսոսանք, ո՛չ մեղքի ու ամոթի զգացում, ո՛չ կարեկցանք տնազուրկ հայրենակիցներիդ նկատմամբ:

Հակառակը` շարունակ թիրախավորել ես հայրենիք կորցրած մարդկանց եւ քո կողմնակիցներին մղել, որ բոլոր այլախոհներին թիրախավորեն, թույլ չտան ուշքի գալ, մեջքն ուղղել: Բոլորին ներշնչել ես, որ եթե անգամ Հայաստանի կեսը կորցնենք, մնալու եմ իշխանության, հաշտվեք էդ մտքի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել Wed, 26 Aug 2026 05:00:27 +0400 Պրեմիում դասի սուրճ արտադրողների…

26 րոպե ago

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա Wed, 26 Aug…

1 ժամ ago

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ Wed, 26 Aug 2026 03:00:12 +0400 SpaceX ընկերության ղեկավար Իլոն…

2 ժամ ago

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

3 ժամ ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

3 ժամ ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

4 ժամ ago