Թրամփը՝ Իրանը վերականգնելու, փող աշխատելու և «Ոսկե դարաշրջանի» մասին

Թրամփը՝ Իրանը վերականգնելու, փող աշխատելու և «Ոսկե դարաշրջանի» մասին

Wed, 08 Apr 2026 10:30:50 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում «Ոսկե դարաշրջանի» սկիզբը։

«Կարևոր օր համաշխարհային խաղաղության համար։ Իրանը դա է ուզում, նրանց հետ կապված այլևս բավ է։ Բոլորի համար նույնպես։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Կլինեն շատ դրական գործողություններ։ Մեծ գումարներ կաշխատեն։

Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք կբեռնենք ամեն տեսակի ապրանքներ և պարզապես կսպասենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա։ Վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ճիշտ այնպես, ինչպես մենք ապրում ենք ԱՄՆ-ում, սա կարող է լինել Ոսկե դարաշրջան Մերձավոր Արևելքի համար!!!», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Իրանի տնտեսական վերականգնմանը և օգնել լուծել Հորմուզի նեղուցում առկա խնդիրները։

«Հիմնվելով Պակիստանի վարչապետ (Շահբազ) Շարիֆի և ֆելդմարշալ (Ասիմ) Մունիրի հետ զրույցների վրա, որոնց ընթացքում նրանք խնդրեցին ինձ զսպել Իրանի դեմ ուղղված ապակառուցողական ուժը, և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ և անվտանգ բացման համաձայնության դեպքում, ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։

Սա կլինի երկկողմանի հրադադար։ Այս քայլի պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերջնական համաձայնագրի պատրաստման գործում։

Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ այն բանակցությունների համար գործնական հիմք է։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև անցյալում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բայց երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և ամրապնդել համաձայնագիրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից, որպես նախագահ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները ներկայացնող գործիչ, ես պատիվ եմ համարում, որ այս երկարատև խնդիրը մոտ է լուծմանը», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Իրանական ուրանի հարցը «լիովին կլուծվի», – հավելել է Թրամփը,- Հարյուր տոկոսով։ Անկասկած։ Այլապես չէի համաձայնի հրադադարի»։ Սպիտակ տան ղեկավարը Իրանի հետ ժամանակավոր հրադադարը անվանել է «լիակատար և վերջնական հաղթանակ»։

Ուշագրավ է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հակառակ պնդումն է արել․ գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հենց պաշտոնական Թեհրանն է հաղթել ԱՄՆ-ի հետ հակամարտությունում՝ նշելով, որ Վաշինգտոնը ստիպված է եղել ընդունել ԻԻՀ բոլոր պահանջները, որոնք ներառված են 10 կետանոց առաջարկության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաձգություն ամերիկյան Թալահասիում․ կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ

Հրաձգություն ամերիկյան Թալահասիում․ կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ Sun, 25 Oct 2026 21:00:59 +0400 Առնվազն…

5 րոպե ago

Հայտնի են առաջին տվյալները․ որ ուժն է առաջատար

Հայտնի են առաջին տվյալները․ որ ուժն է առաջատար Sun, 25 Oct 2026 20:57:37 +0400 Ստեփանավան,…

8 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» պայքարում էր իշխանական երեք կուսակցությունների դեմ․ Անդրանիկ Գևորգյան

«Ուժեղ Հայաստանը» պայքարում էր իշխանական երեք կուսակցությունների դեմ․ Անդրանիկ Գևորգյան Sun, 25 Oct 2026 20:57:14…

9 րոպե ago

Չքնաղ տեսարան է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Չքնաղ տեսարան է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Sun, 25 Oct 2026 20:45:20 +0400 Latest news…

21 րոպե ago

ԱԲ ոլորտի մասնագետին կասկածում են լրտեսության մեջ

ԱԲ ոլորտի մասնագետին կասկածում են լրտեսության մեջ Sun, 25 Oct 2026 20:30:42 +0400 ԱՄՆ Հետաքննությունների…

35 րոպե ago

Ընտրատեղամասերը փակվեցին. Քիչ անց կմեկնարկի հաշվարկը

Ընտրատեղամասերը փակվեցին. Քիչ անց կմեկնարկի հաշվարկը Sun, 25 Oct 2026 20:00:59 +0400 Ինչպես արդեն հայտնել…

1 ժամ ago