Եթե Փաշինյանի առավոտն արդեն այսպես է սկսվում, դա ախտորոշում է

Եթե Փաշինյանի առավոտն արդեն այսպես է սկսվում, դա ախտորոշում է

Wed, 08 Apr 2026 10:40:53 +0400


Եթե Փաշինյանի առավոտը արդեն սկսվում է ոչ թե ուղերձով իր ընտրողին, այլ ուղերձով իր բանտարկված քաղաքական ախոյանին այն էլ նյարդային որակումներով դա արդեն ազդեցության խոսք չէ, դա՝ ախտորոշում է։

Քաղաքականության մեջ կա պարզ կանոն․

Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը։ Եթե այդ ուղերձում չկա նրա ընտրազանգվածը, նրա առաջարկը, վստահության նարատիվը, բայց կա հակառակորդը, նրա անունը, կարգավիճակի ֆիքսումը որպես քաղաքական ախոյան նույնիսկ, եթե նա զրկված է ազատ խոսքից, ապա դու արդեն չես ղեկավարում օրակարգը։ Դու արձագանքում ես նրան։

Եվ սա արդեն պատահական չէ այլ համակարգային շեղում է։ Երբ մրցակիցը մեկուսացված է, երբ նա չի կարողանում ազատ խոսել, բայց դու առավոտյան խոսում ես նրա մասին, դու անում ես ամենավտանգավոր քաղաքական սխալը՝դու նրան դարձնում ես օրակարգի կենտրոն նույնիսկ իր բացակայությամբ։
Դու կարող ես բանտարկել մարդուն, բայց չես կարող բանտարկել նրա շուրջ ձևավորված քաղաքական իմաստը։

ՔՊ-ի ողջ խոսույթը, որը այսօր կառուցված է բանտարկված մրցակցի սևացման, վարկաբեկման, նրա «վտանգի» անվերջ կրկնության վրա, այլևս չի ընկալվում որպես ուժի ցուցադրություն։ Այն ընկալվում է որպես անհանգստության ինստիտուցիոնալացված խոսք։
Ով ուժեղ է՝ խոսում է իր ընտրողի հետ։
Ով վստահ է՝ խոսում է իր ծրագրի մասին։
Ով առավոտ խոսում է իր բանտարկված «ախոյանի» հետ՝ նա արդեն ներսում տեղափոխել է իր քաղաքական կենտրոնը։
Եվ հենց սա է ամենակարևոր կետը։ Եթե քո առավոտյան ուղերձը սկսվում է ոչ թե քո ընտրողով այլ մեկ անձով ում բանտարկել ու մեկուսացրել ես ապա իրականում այդ անձն է դարձել քո քաղաքական համակարգի և վախերի առանցքը։
Ու որքան շատ ես փորձում ապացուցել, որ «չես վախենում», այնքան ավելի ակնհայտ է դառնում հակառակը։ Դա այլևս քարոզչություն կամ սև PR չէ: Սա՝ վախի կառուցվածքային արտահոսք է քաղաքական խոսքում։
P.R. Նույն սխալը Փաշինյանի ընդդիմությունը արել է քրոնիկ կերպով տևական ժամանակ:

Վլադիմիր Մարտիրոսյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոսկու գինը նվազել է

Ոսկու գինը նվազել է Wed, 08 Apr 2026 21:15:23 +0400 ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են,…

12 րոպե ago

Հայաստանում ՌԴ-ի հետ գործակցությամբ տրամադրված շատ ուժեր կան․ ԱԳՆ

Հայաստանում ՌԴ-ի հետ գործակցությամբ տրամադրված շատ ուժեր կան․ ԱԳՆ Wed, 08 Apr 2026 21:10:45 +0400…

17 րոպե ago

Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի

Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Wed, 08 Apr…

22 րոպե ago

«Մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիք»․Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

«Մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիք»․Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին Wed, 08 Apr 2026 21:05:25 +0400 Ռուսական կողմը…

22 րոպե ago

Առաջին նավն անցել է Հորմուզով՝ Իրանի թույլտվությամբ

Առաջին նավն անցել է Հորմուզով՝ Իրանի թույլտվությամբ Wed, 08 Apr 2026 21:00:38 +0400 Առաջին նավը…

27 րոպե ago

Այն, ինչ կատարվել է, մոռանալ չի կարելի, դա հրամայելով չէ

Այն, ինչ կատարվել է, մոռանալ չի կարելի, դա հրամայելով չէ Wed, 08 Apr 2026 21:00:26…

27 րոպե ago