Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

Wed, 08 Apr 2026 11:53:46 +0400


Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի նախկին փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ։ Պատճառն այն էր, որ վերջինս Դիարբեքիրում ցուցադրել էր «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը, գրում է Ermenihaber.am-ը։

Կինոգործիչի դեմ ընթացող դատավարության հիմքում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներն էին։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դատական հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել հիշյալ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար։

Ապրիլի 6-ին Դիարբեքիրի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել Ռոջհիլաթ Աքսոյի գործով 2-րդ դատական ​​նիստը։ Հոծ բազմության պատճառով նիստը սկսվել է 30 րոպե ուշացումով։ Հետաքննությունից հետո կազմված մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ ֆիլմը 1915 թվականի իրադարձությունները պատկերել է որպես ցեղասպանություն, իսկ հայերին՝ անմարդկային վերաբերմունքի զոհ։ Աքսոյի փաստաբան Ֆըրաթ Յըլդըզը հայնել է, որ իրենք համաձայն չեն վերոնշյալ կարծիքի հետ և խնդրել է իր պաշտպանյալի արդարացումը։ Ըստ նրա՝ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում գործադրում արվեստի վրա։

Փաստաբանը նաև նշել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ, այլ միայն մասնակցել է ցուցադրության գործընթացին։ Դրա հետ մեկտեղ հավելել է, որ նույնիսկ եթե նա լիներ ռեժիսորը, մեկ է, դա պետք է դիտարկել խոսքի ազատության շրջանակներում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու մեջ, արդարացվել են»,- նշել է նա:

Վերոնշյալ փաստարկներից հետո դատարանն արդարացրել է Ռոջհիլաթ Աքսոյին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոսկու գինը նվազել է

Ոսկու գինը նվազել է Wed, 08 Apr 2026 21:15:23 +0400 ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են,…

12 րոպե ago

Հայաստանում ՌԴ-ի հետ գործակցությամբ տրամադրված շատ ուժեր կան․ ԱԳՆ

Հայաստանում ՌԴ-ի հետ գործակցությամբ տրամադրված շատ ուժեր կան․ ԱԳՆ Wed, 08 Apr 2026 21:10:45 +0400…

17 րոպե ago

Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի

Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Wed, 08 Apr…

22 րոպե ago

«Մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիք»․Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

«Մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիք»․Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին Wed, 08 Apr 2026 21:05:25 +0400 Ռուսական կողմը…

22 րոպե ago

Առաջին նավն անցել է Հորմուզով՝ Իրանի թույլտվությամբ

Առաջին նավն անցել է Հորմուզով՝ Իրանի թույլտվությամբ Wed, 08 Apr 2026 21:00:38 +0400 Առաջին նավը…

27 րոպե ago

Այն, ինչ կատարվել է, մոռանալ չի կարելի, դա հրամայելով չէ

Այն, ինչ կատարվել է, մոռանալ չի կարելի, դա հրամայելով չէ Wed, 08 Apr 2026 21:00:26…

27 րոպե ago