Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Wed, 08 Apr 2026 12:36:20 +0400


Ակբա բանկը և համաշխարհային հեղինակություն ունեցող օնլայն բրոքերային հարթակներից մեկը՝ ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով։

Այսուհետ acba digital հավելվածով ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներն հնարավորություն ունեն առանց մասնաճյուղ այցելելու բացել միջազգային արժեթղթային հաշիվ, համալրել այն և իրականացնել արժեթղթերի առք ու վաճառք՝ աշխարհի առաջատար ֆինանսական շուկաներում։ Interactive Brokers-ի ներդրումային հարթակում acba digital-ի օգտատերերին հասանելի են ամերիկյան, եվրոպական և ասիական շուկաներում ցուցակված բաժնետոմսերը, պարտատոմսերն ու *ETF-ները։
Նոր ներդրումային հարթակի կարևոր առավելություններից է նաև հաշվի համալրման և գումարի դուրսբերման հնարավորությունը՝ ակնթարթորեն և առանց միջնորդավճարի, ինչը ապահովում է առավել հարմարավետ և արագ ներդրումային փորձառություն։
Interactive Brokers-ն առաջարկում է նաև բազմաթիվ վերլուծական գործիքներ՝ ներդրումային որոշումների կայացումն առավել արդյունավետ դարձնելու համար։

Գործարքների իրականացման պայմանները.

• Ամերիկյան շուկայում յուրաքանչյուր արժեթղթի/բաժնետոմսի համար` 0.01 ԱՄՆ դոլար, նվազագույնը՝ 4 ԱՄՆ դոլար,
• Եվրոպական շուկայում յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ 4 եվրո,
• Ասիական շուկայում, օրինակ՝ Չինաստան, յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ 40 HKD։

Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր թվային լուծումները՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից և արդյունավետ ֆինանսական գործիքներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Միջազգային ներդրումային գործիքի ներդրմամբ Ակբա բանկը միտված է ձևավորելու վստահելի, ապահով և տեխնոլոգիական միջավայր, որտեղ ներդրումները միջազգային շուկաներում դառնում են հասանելի, պարզ և արագ՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։

*ETF-ները ներդրումային «զամբյուղներ» են, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով ներդրում կատարել միանգամից բազմաթիվ առաջատար ընկերությունների բաժնետոմսերում կամ այլ ակտիվներում՝ նվազեցնելով ռիսկերը։

Interactive Brokers-ը հիմնադրվել է 1978 թվականին և համաշխարհային մակարդակում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը։
Interactive Brokers-ը չի ուղղորդում կամ առաջարկում որևէ բրոքերային ընկերության, երրորդ կողմի ֆինանսական խորհրդատուներին կամ հեջ ֆոնդերին՝ ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին։ Interactive Brokers-ը «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործընկեր կամ դուստր ձեռնարկությունը չէ։ Interactive Brokers-ը հաճախորդներին մատուցում է գործարքների կատարման և քլիրինգային ծառայություններ: Այստեղ ներկայացվող ոչ մի տեղեկատվություն չի կարող համարվել Interactive Brokers-ի կողմից որևէ արժեթուղթ կամ ֆինանսական գործիք գնելու, վաճառելու, պահելու կամ որևէ կոնկրետ ներդրումային ռազմավարության մեջ ներգրավվելու առաջարկություն: Interactive Brokers-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.interactivebrokers.com կայք
։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կվերսկսեն նավթի առաքումները 1 շաբաթից․ Սքոթ Բեսենթ

Կվերսկսեն նավթի առաքումները 1 շաբաթից․ Սքոթ Բեսենթ Thu, 16 Apr 2026 21:00:57 +0400 Միացյալ Նահանգների…

2 րոպե ago

ՊՊԾ-ն ռուսերեն է սովորում

ՊՊԾ-ն ռուսերեն է սովորում Thu, 16 Apr 2026 20:45:09 +0400 Բրյուսովի անվան պետական համալսարանը Պետական…

18 րոպե ago

Ծառուկյանի շտաբ գնալու համար ուսուցչին ազատել են աշխատանքից

Ծառուկյանի շտաբ գնալու համար ուսուցչին ազատել են աշխատանքից Thu, 16 Apr 2026 20:33:31 +0400 Արարատի…

30 րոպե ago

Պահանջել է հրապարակել «այլմոլորակայինների» տեսանյութերը

Պահանջել է հրապարակել «այլմոլորակայինների» տեսանյութերը Thu, 16 Apr 2026 20:30:31 +0400 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի…

33 րոպե ago

Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից

Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Thu, 16 Apr 2026 20:15:49 +0400 Տավուշի մարզպետարանից նախկինում…

48 րոպե ago

Քվե՝ ինչի՞ դիմաց․ ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ քվե եք ակնկալում

Քվե՝ ինչի՞ դիմաց․ ձեր հասցրած հատկապես ո՞ր պատմական վնասն եք այնքան թերագնահատում, որ քվե եք…

53 րոպե ago