10 տարի առաջվա գործը նոր են հիշել

10 տարի առաջվա գործը նոր են հիշել

Wed, 08 Apr 2026 13:04:38 +0400


Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունները։

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հատկանշական է, որ իրավապահները հենց այսօր՝ ապրիլի 8-ին՝ Արման Սահակյանի հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրով են իրականացրել իրենց գործողությունները։ Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Հոդվածը թրենդային է, խոսքը պաշտոնեական դիրքի չարաշահման մասին է: Այս գործը վաղուց է հարուցված՝ հարցաքննություններ են եղել և այլն, սակայն մեղադրյալի կարգավիճակ Սահակյանը ստացել է այսօր: Սահակյանը ձերբակալված է», – ասաց փաստաբանը:

Նշենք, որ Արման Սահակյանին հավանաբար կտանեն կալանքի, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է Պետական գույքի կառավարման վարչության պետ եղած ժամանակաշրջանին: Խոսքը 10 տարի առաջվա գործի մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին եւ մամուլի համակարգողին

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին եւ մամուլի համակարգողին Fri, 10 Apr 2026 14:18:22 +0400 Հունիսի…

13 րոպե ago

Վթարից 6 քաղաքացի է մահացել․ մանրամասներ

Վթարից 6 քաղաքացի է մահացել․ մանրամասներ Fri, 10 Apr 2026 14:16:59 +0400 Շիրակի մարզի Աղին…

15 րոպե ago

Բուշ, Օբամա, Բայդեն․ նախագահները դեմ են եղել Իրանին հարվածելուն

Բուշ, Օբամա, Բայդեն․ նախագահները դեմ են եղել Իրանին հարվածելուն Fri, 10 Apr 2026 14:00:44 +0400…

31 րոպե ago

Ինչ եղավ դատավորների հետ, որոնք առնչություն ունեցան Քոչարյանի գործի հետ

Ինչ եղավ դատավորների հետ, որոնք առնչություն ունեցան Քոչարյանի գործի հետ Fri, 10 Apr 2026 13:43:10…

48 րոպե ago

Մարդիկ չէին էլ գա, եթե իմանային Սերժից հետո Նիկոլ են ընտրելու

Մարդիկ չէին էլ գա, եթե իմանային Սերժից հետո Նիկոլ են ընտրելու Fri, 10 Apr 2026…

58 րոպե ago

Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է Telegram-ը

Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է Telegram-ը Fri, 10 Apr 2026 13:30:52 +0400 Ռուսաստանում Telegram մեսենջերին ուղղված…

1 ժամ ago