Ես տարածաշրջանի կողմնակից եմ ու Եվրոպային դեմ եմ

Ես տարածաշրջանի կողմնակից եմ ու Եվրոպային դեմ եմ

Wed, 08 Apr 2026 13:46:10 +0400


«Երբ դու մեկ ուրիշ տնտեսական միավորման անդամ ես լինում, մաքսային միավորման անդամ ես լինում, էն մյուսի մեջ չես կարող լինել, ուղղակի չես կարող։ Այո, միաժամանակ երկու տեղ, այս պարագայում, չես կարող լինել»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով լրագրողների՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման դիտարկումներին։

«Եթե իսկապես քո նպատակը Եվրոպա գնալն է, դու պիտի իսկապես քո տնտեսությունը բերես այն մակարդակի, որպեսզի իրոք պատրաստ լինես դրան։ Այսինքն՝ եթե այս պարագայում Վլադիմիր Պուտինն ասի՝ գազը կթանկացնենք, սա կանենք, նա կանենք, այդ ժամանակ դու իսկապես պատրաստ լինես դրան։ Բայց եթե դու պատրաստ չես դրան, այստեղ արդեն մի շարք հարցեր են առաջանում։ Մեր հասարակության մեջ մի տարօրինակ ընկալում կա, որ ով ասում է Եվրոպա, հերոս է, իսկ ով ասում է Ռուսաստան, ազգի դավաճան է։ Ե՞ս։ Ես տարածաշրջանի կողմնակից եմ ու Եվրոպային դեմ եմ»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան

«Հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Tue, 05 May 2026…

43 րոպե ago

Մոտենում են պատերազմի վերսկսմանը

Մոտենում են պատերազմի վերսկսմանը Tue, 05 May 2026 23:30:12 +0400 Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտենում…

57 րոպե ago

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը Tue, 05 May 2026 23:15:01 +0400 Երևանի Կենտրոն…

1 ժամ ago

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի

Ընտանի կենդանիներ սպանելը կքրեականացվի Tue, 05 May 2026 23:00:56 +0400 Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել…

1 ժամ ago

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Tue,…

2 ժամ ago

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել

Դատարանը հայտնի երգչուհուն մեղավոր է ճանաչել Tue, 05 May 2026 22:30:01 +0400 Ամերիկյան դատարանը մեղավոր…

2 ժամ ago