Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Wed, 08 Apr 2026 14:13:02 +0400


Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով հանդիպումը։

Տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակի էջում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Ադրբեջանն ու Ղազախստանը կրկին վերահաստատել են իրենց ամուր ռազմավարական կապերը՝ նշելով տնտեսության, առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում աճող համագործակցությունը։

Նախարարները նաև ընդգծել են Միջին միջանցքի դերը Եվրոպա-Ասիական առևտրի զարգացման գործում՝ նշելով համատեղ նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են տարանցիկ ենթակառուցվածքների և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հույս հայտնել, որ ձեռք բերված հրադադարը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։

Ջեյհուն Բայրամովը նաև իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հռոմի պապ-Թրամփ «կոնֆլիկտը» նոր թափ է ստացել

Հռոմի պապ-Թրամփ «կոնֆլիկտը» նոր թափ է ստացել Wed, 15 Apr 2026 11:00:57 +0400 Հռոմի պապ…

6 րոպե ago

Ասում է՝ երկրից դուրս մի արի, որ քեզ նվաստացած չզգաս

Ասում է՝ երկրից դուրս մի արի, որ քեզ նվաստացած չզգաս Wed, 15 Apr 2026 11:00:15…

7 րոպե ago

Ավետիս Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցում դատարանը չի կողմնորոշվում

Ավետիս Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցում դատարանը չի կողմնորոշվում Wed, 15 Apr 2026 10:55:14 +0400…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Պռոշյանի կոնյակն արտահանել ենք, արտահանում ենք ու պիտի արտահանենք

«Հրապարակ»․ Պռոշյանի կոնյակն արտահանել ենք, արտահանում ենք ու պիտի արտահանենք Wed, 15 Apr 2026 10:45:15…

22 րոպե ago

Սամվել Կարապետյանը եկավ դատարան

Սամվել Կարապետյանը եկավ դատարան Wed, 15 Apr 2026 10:36:31 +0400 Latest news from Secure News…

31 րոպե ago

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը գնում է դատարան. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը գնում է դատարան. ինչ է սպասվում Wed, 15 Apr 2026 10:33:04 +0400…

34 րոպե ago