Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բայրամովը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Wed, 08 Apr 2026 14:13:02 +0400


Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով հանդիպումը։

Տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակի էջում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Ադրբեջանն ու Ղազախստանը կրկին վերահաստատել են իրենց ամուր ռազմավարական կապերը՝ նշելով տնտեսության, առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում աճող համագործակցությունը։

Նախարարները նաև ընդգծել են Միջին միջանցքի դերը Եվրոպա-Ասիական առևտրի զարգացման գործում՝ նշելով համատեղ նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են տարանցիկ ենթակառուցվածքների և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հույս հայտնել, որ ձեռք բերված հրադադարը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։

Ջեյհուն Բայրամովը նաև իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բերել եմ այդ հրամանագիրը

Բերել եմ այդ հրամանագիրը Thu, 16 Apr 2026 12:39:43 +0400 Արցախից հայ բնակչության տեղահանումից հետո…

3 րոպե ago

Փաշինյանը նկարում է ընդդիմադիրներին

Փաշինյանը նկարում է ընդդիմադիրներին Thu, 16 Apr 2026 12:38:52 +0400 Latest news from Secure News…

4 րոպե ago

Ինչում են մեղադրում «Ուժեղ Հայաստանի» 11 անդամներին

Ինչում են մեղադրում «Ուժեղ Հայաստանի» 11 անդամներին Thu, 16 Apr 2026 12:32:55 +0400 Ինչպես արդեն…

10 րոպե ago

Թուրքիայում դպրոցների անվտանգության հարցով քննարկում կանցկացվի

Թուրքիայում դպրոցների անվտանգության հարցով քննարկում կանցկացվի Thu, 16 Apr 2026 12:30:02 +0400 Թուրքիայի ներքին գործերի…

13 րոպե ago

Երևանի ասֆալտի հաստությունը մոտ լիներ ձեր երեսի կաշվի հաստությանը, մարդիկ գոհ կլինեին

Երևանի ասֆալտի հաստությունը մոտ լիներ ձեր երեսի կաշվի հաստությանը, մարդիկ գոհ կլինեին Thu, 16 Apr…

13 րոպե ago

Ինչպե՞ս կարելի է հավատալ արդեն 8 տարի երկիրը կառավարող և նման մտքեր արտահայտող մեկին

Ինչպե՞ս կարելի է հավատալ արդեն 8 տարի երկիրը կառավարող և նման մտքեր արտահայտող մեկին Thu,…

15 րոպե ago