Ծննդյան օրով՝ նրա հումորներից մի լավ փունջ․․․

Ծննդյան օրով՝ նրա հումորներից մի լավ փունջ․․․

Wed, 08 Apr 2026 14:45:45 +0400


Այսօր Գալուստ Սահակյանի ծննդյան օրն է։ Ասել՝ բարի էր՝ քիչ է, հումորով էր ՝ քիչ է, ներողամիտ է՝ քիչ է, փիլիսոփա է՝ քիչ է։ Տարիներ շարունակ նրա շուրջ հումոր էինք անում ու չէինք հասկանում, որ գալու է ժամանակ, երբ էլ հումոր անելու սիրտ չենք ունենալու և արած հումորն էլ դառնալու է կոպիտ ու գռեհիկ։ Այսօր իմ քաղաքական նախկին հումորներից մի փունջ հավաքեցի և ուզում եմ ներկայացնել, որովհետև նոր հումոր գրել այլևս չի ստացվում։

Գալուստ Սահակյանը մոտենում է բանակում չծառայած երիտասարդ պաշտոնյա հանրապետականների մի խմբի։
Պաշտոնյաները խոսում էին, թե ով ինչ «հարգելի պատճառով է» բանակից ազատվել։
-Գրիգորիչ,- հարցնում են,- բա քե՞զ ինչու բանակ չտարան։
– Տարիքս են հարգել․․․

Գալուստ Սահակյանը եկեղեցի է գնում՝ Սուրբ ծննդի պատարագին մասնակցելու։ Բայց քանի որ սովորական մարդկանց շարքում է կանգնում, չգիտեր՝ գլխին գալիքը։
Երբ ասվում է՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», նրան է փարվում գլխաշոր կապած մի տատի ու սկսում անհագ պաչպչել, հետո մյուսները իրար հերթ չտալով պաչպչում են։ Խեղճ մարդը իրեն կորցնում ու չի իմանում, թե իր որ արժանիքի համար են պաչում, բայց երբ լսում է ավետիս բառը, ասում է է․
-Շփոթել եք, ես Ավետիսը չեմ․․․

Դեկտեմբերի 31-ին Գալուստ Սահակյանին լրագրողը հարցնում է․
-Ճի՞շտ է, որ Նոր Տարուց գազի գինը թանկանում է։
– Մինչև նոր տարին մի տարի կա, համբերեք։

Մանվելի ծննդյան օրը Գալուստ Սահակյանը հարցնում է․
-Մանվել, քանի՞ տարեկան եղար։
– 61, ուստա,- պատասխանում է Մանվելը։
– Բան չմնաց, եկող տարի մեծ շուքով 60 ամյակդ կնշենք,- ժպտում է նա։

Գալուստ Սահակյանը Նիկոլ Փաշինյանին հարցնում է․
-Ո՞նց ես Նիկոլ։
-Լայվ եմ։
Գալուստ Սահակյանը, որ չէր իմանում լայվն ինչ է, ժպտում է․
-Բա խի՞ չես լավ․․․

-Տեսա՞ք, Պուտինը ոնց Քոչարյանի ծնունդը շնորհավորեց․․․
Գալուստ Սահակյանն արձագանքում է․
-Ճիշտը էն կլիներ, որ Քոչարյանը շնորհավորեր Պուտինին։ Կարգը դա է պահանջում։

Գալուստ Սահակյանը Սուրբ ծննդյան օրը ուշադիր նայում է Կարեն Կարապետյանի ուղղությամբ՝ էդ կինն ո՞վ է, որ կանգնած է նրա կողքին,- մտածում է ու… հարցնում.
-Կարեն ջան էդ կինն ո՞վ է, որ կողքիդ կանգնած է:
– Հասկանալի չի՞,- զարմանում է վարչապետը…
-Չէ, հասկանալի չի, – պատասխանում է Աժ նախագահը:
-Կինս է,- վերջը ափերից դուրս է գալիս վարչապետը:
– Բայց ես ի՞նչ իմանայի,- ասում է ԱԺ նախագահը: – Կողքին կանգնել դեռ չի նշանակում կինը լինել:

Վարդավառի տոնին երիտասարդ պատգամավորուհիներից մեկը որոշում է ջրել Գալուստ Սահակյանին։ Ազգային ժողովի այգում՝ շիշը ձեռքին, գաղտագողի հետևում է նրան։ Մարգարեն նկատում է պատգամավորուհուն ու իրեն հատուկ ժպիտով ասում․
-Ինչ կամ՝ կամ, իզուր տեղը հույսեր մի փայփայիր՝ էլ չեմ ծաղկելու։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին ասում է, որ գարնանը ակտիվանալու է։
-Է՜, ակտիվաց,- անտարբեր ասում է մարգարեն։ Մի հատ բարև չպիտի՞ տաս։
-ՀասԴատապես ո՛չ,- բորբոքվում է Րաֆֆին,- այս անգամ գործը փարևից էն կողմ կանցնի․․․

Ասում են՝ Գալուստ Սահակյանը կիսատ -պռատ է տեղյակ եղել Խոսրովի անտառում բռնկված հրդեհի մասին։ Երբ լրագրողները շրջապատել են նրան ու բազում հարցեր տվել, վրդովվել է․
-Հիմա ի՞նչ եք ուզում, Խոսրովին վառեցիք, էլի չպրծա՞վ ձեզանից․․․

Գալուստ Սահակյանը մի տեսակ շփոթված մտնում է տուն․
-Ժաննա ջան,- ասում է կնոջը,- տուն գալուց նկատեցի՝ ինձ գաղտնալսում էին․․․
-Իսկ դու ու՞մ հետ էիր,- անհանգստանում է կինը։
-Մենակ էի․․․

Գալուստ Սահակյանին ասում են․
– Կաթնամթերք արտադրող ընկերությունը կովին ազգային տարազով շոր է հագցրել, ամոթ չի՞․․․
-Դա ավելի լավ չի՞, քան կարճ յուբկեքը․․․,- զարմանում է ԱԺ նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն Tue, 25 Aug 2026 02:30:05 +0400 Եվրոպական վեց երկրներ…

1 ժամ ago

Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ

Կառավարության ծրագիր-2026-2031 | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ Source: USAArmenia

2 ժամ ago

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է անցել, բայց դերասանները դեռ չեն հասկացել)։Տարիներ…

2 ժամ ago

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում Tue, 25 Aug 2026 01:30:34 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի Tue, 25 Aug 2026 01:00:32 +0400 Բրիտանական արքայազն…

3 ժամ ago

Զելենսկին դեմ է ընտրություններին

Զելենսկին դեմ է ընտրություններին Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400 Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող…

4 ժամ ago