«Կոլցո» օպերացիա.  35 տարիներ անց

«Կոլցո» օպերացիա.  35 տարիներ անց

Wed, 08 Apr 2026 15:45:10 +0400


35 տարիներ առաջ՝ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը:
Նշված գործողությունն Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խնդրանքով իրականացվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով՝ որպես հատուցում Ադրբեջանին, քանզի ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ 1991թ. մարտի 17-ին Խորհրդային Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքում Խորհրդային Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը «կողմ» է քվեարկել ԽՍՀՄ-ը պահպանելու մասին հանրաքվեի դրված հարցին: Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը 2013թ. մարտի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Փաստորեն, ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունն իրականացնելու մասին իր հրամանով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին՝ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ Խորհրդային Ադրբեջանում անցկացված հանրաքվեի դրական արդյունքի համար:

ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ, ապօրինի գործողության համար ոչ ոք մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել: Այս մասին երբեք չպետք է մոռանալ: Ադրբեջանն, ի շարս Արցախի հայության նկատմամբ իրականացրած բազում հանցագործությունների, դեռևս պատասխան չի տվել «Կոլցո» (Օղակ) գործողության համար:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԲ գերհզոր համակարգերը կարող են մարդկությանն աղետի հասցնել․ Նոբելյան մրցանակակիր

ԱԲ գերհզոր համակարգերը կարող են մարդկությանն աղետի հասցնել․ Նոբելյան մրցանակակիր Tue, 08 Sep 2026 18:00:04…

14 րոպե ago

Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները

Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները Tue, 08 Sep 2026 17:45:44 +0400 ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր…

28 րոպե ago

Որտե՞ղ կկայանան ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները

Որտե՞ղ կկայանան ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները Tue, 08 Sep 2026 17:30:27…

44 րոպե ago

Այսպիսի «հայկական» պարադոքս

Այսպիսի «հայկական» պարադոքս Tue, 08 Sep 2026 17:15:47 +0400 Օպա՛... Իսկ ես իշխանության համար վատ…

58 րոպե ago

Իրանը կրկնակի բարձրացրել է բենզինի գինը

Իրանը կրկնակի բարձրացրել է բենզինի գինը Tue, 08 Sep 2026 17:00:28 +0400 Իրանի իշխանությունները երկու…

1 ժամ ago

Մարդկանց վարկաբեկում են, պախարակում. Խամոյան

Մարդկանց վարկաբեկում են, պախարակում. Խամոյան Tue, 08 Sep 2026 16:57:50 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago