Իրանի ժողովրդին առյուծներ են առաջնորդում… իսկ մե՞զ․․․

Իրանի ժողովրդին առյուծներ են առաջնորդում… իսկ մե՞զ․․․

Wed, 08 Apr 2026 16:15:29 +0400


Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել։ Նկատի ուներ Իրանը։ Իրանի քաղաքացիները կենդանի պատ կազմեցին երկրի էլեկտրակայանների, կամուրջների մոտ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։ Սա ցույց տվեց, որ առյուծներ են առաջնորդում Իրանի ժողովրդին, որոնց համար հայրենիքի համար զոհվելը պատիվ է։ Այս ֆոնի վրա նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե հայ ժողովրդին ովքեր են առաջնորդում։ Կար ժամանակ, երբ հայ ժողովուրդն էլ այնպիսին էր, ինչպիսին Իրանի ժողովուրդը։ Հայրենիքի համար զոհվելը պատիվ էր նրա համար։ Ու դրա համար հաղթանակներ գրանցեցինք, դրա համար էին մեզ ամբողջ աշխարհում հարգում։

Բայց ամեն ինչ մի օրում չի փոխվում։ Ժողովուրդը միանգամից չի կորցնում իր ոգին։ Այն կամաց-կամաց են քանդում՝ բառերով, կեղծ խոստումներով, պարտությունը «խաղաղություն» կոչելով։ 8 տարի առաջ իշխանության եկավ մեկը, ով հայրենիքի համար զոհվելը ոչինչ համարեց, նսեմացրեց մեր զինվորներին ու Բանակը, ձերբակալեց հերոսներին և սկսվեց հանձնումների շղթան՝ կեղծ խաղաղության պլակատներով։ Արցախցի կնոջը փախած համարեց, երբ իրականում փախածը հենց իշխանությունն էր՝ պատասխանատվությունից, ճշմարտությունից, սեփական ժողովրդի առաջ կանգնելու պարտականությունից։

Երբ հերոսին դարձնում են մեղավոր, երբ պայքարը ներկայացնում են որպես սխալ, երբ քեզ համոզում են, որ այլ տարբերակ չկար՝ հենց այդ պահին է սկսվում ամենավտանգավոր պարտությունը։ Ոչ թե սահմանին, այլ ներսում։ Որովհետև տարբերակ մի՛շտ կա։ Միշտ կա արժանապատիվ ճանապարհ, թեկուզ դժվար, թեկուզ ցավոտ։ Բայց դրա համար պետք է կամք։ Պետք է առաջնորդ, ով չի վախենա ճշմարտությունից։ Եվ ժողովուրդ, որը չի վախենա այդ ճշմարտությունը լսելուց։

Այսօր մեր ամենամեծ պայքարը նույնիսկ սահմանին չէ։ Այն մարդու ներսում է՝ հիշողության, արժանապատվության, ինքնության համար։ Եթե մենք մոռանում ենք, թե ովքեր ենք եղել, եթե սկսում ենք ամաչել մեր սեփական հերոսներից, ապա արդեն պարտվել ենք՝ անկախ նրանից, թե ինչ է գրված քարտեզի վրա։ Եվ վերջում հարցը մնում է նույնը՝ ոչ թե ո՞վ է մեզ առաջնորդում, այլ՝ արդյո՞ք մենք դեռ պատրաստ ենք պահանջել, ընտրել առաջնորդ, որը մեզ չի հանգստացնի կեղծ խոսքերով,
այլ կստիպի հիշել, թե ովքեր ենք մենք և ինչ պատմություն ենք ունեցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հնչեղ հայտարարություն արեց սպանված ուկրաինացի կնոջ մասին

Թրամփը հնչեղ հայտարարություն արեց սպանված ուկրաինացի կնոջ մասին Mon, 19 Oct 2026 13:00:06 +0400 Թրամփը…

6 րոպե ago

Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք

Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք Mon,…

9 րոպե ago

Արցախը հանձնելու համար արդարացում չկա

Արցախը հանձնելու համար արդարացում չկա Mon, 19 Oct 2026 12:40:16 +0400 Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը…

26 րոպե ago

1-ից 1.5 տարվա ընթացքում այս նախաձեռնությունը քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով

1-ից 1.5 տարվա ընթացքում այս նախաձեռնությունը քաղաքացիներին կապահովի որակյալ և մատչելի դեղերով Mon, 19 Oct…

28 րոպե ago

Հարձակվել են եվրոպացի դիվանագետների և լրագրողի վրա

Հարձակվել են եվրոպացի դիվանագետների և լրագրողի վրա Mon, 19 Oct 2026 12:30:00 +0400 Իսրայելի իրավապահ…

36 րոպե ago

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել Mon, 19 Oct 2026…

57 րոպե ago