Մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»․ Լևոն Տեր–Պետրոսյան

Մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»․ Լևոն Տեր–Պետրոսյան

Wed, 08 Apr 2026 17:45:15 +0400


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրառումը․

«Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության:

Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն:

Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոփոխության երթ

Փոփոխության երթ Sun, 12 Apr 2026 21:06:59 +0400 Latest news from Secure News Portal ©…

5 րոպե ago

Հաջորդ շաբաթ օրը կլինի աշխատանքային

Հաջորդ շաբաթ օրը կլինի աշխատանքային Sun, 12 Apr 2026 21:00:57 +0400 Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի,…

11 րոպե ago

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում Sun, 12 Apr 2026…

27 րոպե ago

Այլևս չի թույլատրվում ամուսնություն գրանցել ռեստորանում կամ բնության գրկում

Այլևս չի թույլատրվում ամուսնություն գրանցել ռեստորանում կամ բնության գրկում Sun, 12 Apr 2026 20:30:37 +0400…

42 րոպե ago

Ինչո՞ւ եմ վիճել «Hayat project»-ի հետ. Նարեն անկեղծացել է

Ինչո՞ւ եմ վիճել «Hayat project»-ի հետ. Նարեն անկեղծացել է Sun, 12 Apr 2026 20:15:13 +0400…

57 րոպե ago

Տիգրանն ինձ ասաց՝ ինչո՞ւ լաց չես լինում․Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է ընտանեկան գաղտնիքով

Տիգրանն ինձ ասաց՝ ինչո՞ւ լաց չես լինում․Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է ընտանեկան գաղտնիքով Sun, 12 Apr…

1 ժամ ago