Ընտրություններին իմ մասնակցության մասին
Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և ընկերներ,
Վերջին օրերին ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ՝ հարկ եմ համարում հրապարակայնորեն հայտնել իմ դիրքորոշումը՝ կապված առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հետ։
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում:
Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի առաջարկած ռազմավարության հետ։ Իրական քաղաքականությունը, սակայն, պարզապես գաղափար չէ. այն պահանջում է գաղափարական հիմքից մինչև ռեսուրսային ապահովվածություն ներառող ամբողջական համակարգ։
Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջևծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք։
Այս փուլում բոլորը ներկայացնում են իրենց տեսլականները՝ ելնելով իրենց ընկալած խնդիրներից։ Ես իմ տեսլականը իմ իսկ թիմով և ռեսուրսներով իրագործելու հնարավորություն չունեմ, իսկ խնդիրները լուծելու իմ պատկերացումներին համապատասխանող այլընտրանքային բանաձև այս պահին չեմ տեսնում։ Սա չի նշանակում, թե ես եմ ճիշտ, իսկ մյուսները՝ սխալ։ Սա պարզապես վկայում է այն մասին, որ հարցերի և դրանց լուծումների շուրջ կան տարբեր ընկալումներ և մոտեցումներ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ ընդդիմադիր գործընկերներին և նրանց առաջարկներին։ Թող որ հաջողեն:
Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն մեկնաբանել իմ քաղաքական օրակարգը. եթե իմ նպատակը, երազանքը կամ ամբիցիան լիներ պարզապես ԱԺ-ում հայտնվելը, ես հնարավորություն ունեի դա անելու։ Ես ունեցել եմ արժանապատիվ, հարգալից և ռեալիստիկ առաջարկներ և շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատել են ինձ ու նաև իմ մոտեցումը։
Ես շարունակելու եմ տարբեր ձևաչափերով իմ մասնակցությունը բերել քաղաքական և իրավական դաշտի վերլուծություններին ու քննարկումներին և ոչ միայն։
Արփինե Հովհաննիսյան
Source: USAArmenia
1 օր ջուր չի լինի․ հասցեներ Mon, 27 Jul 2026 21:45:19 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Mon, 27 Jul…
«Կյանք, սպասի՛, խնդրում եմ. Օրան, ինչի՞ ես ինձ ուտում». Ինչպես է Մարիամ Փաշինյանը լողացնում ձիուն…
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի եւ Էստոնայի տնտեսական քաղաքականությունը Mon, 27 Jul 2026 20:54:05…
Ցավոք կարող են հանդիպել անբարեխիղճ և խարդախ մարդիկ Mon, 27 Jul 2026 20:45:34 +0400 Այսօր…
ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը կլուծվի մի դեպքում Mon, 27 Jul 2026 20:25:00 +0400…