Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Բաղդասարյան
Wed, 08 Apr 2026 22:14:58 +0400
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,
Կյանքի յուրաքանչյուր փուլում գալիս է պահ, երբ սկզբունքներն ու արժեքները պահանջում են վերանայել գործունեության դաշտը:
Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնում:
Իմ համոզմամբ՝ կրթական և հանրային միջավայրի զարգացման գրավականը ազատ միտքն ու այլակարծությունն են: Երբ մասնագիտական աշխատանքում տեսակետների բազմազանությունն այլևս չի դիտարկվում որպես զարգացման միջոց, իսկ սկզբունքայնությունը դառնում է անհամատեղելի պաշտոնի հետ, անհրաժեշտ է լինում կատարել ընտրություն՝ հօգուտ սեփական արժանապատվության և երկրի ապագայի:
Բայց սա ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ:
Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ » դաշինքին և այսուհետ իմ ողջ ներուժը, մասնագիտական փորձն ու գիտելիքները ծառայեցնելու եմ իմ Ուժեղ և արժանապատիվ թիմի նպատակներին:
Միանում եմ այս պայքարին՝ վստահ լինելով, որ միայն միասնական և անկոտրում կամքով կարող ենք կառուցել այնպիսի հայրենիք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն պաշտպանված, ուժեղ և արժանապատիվ:
Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին անցած ճանապարհի համար, շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին վստահության, ջերմ համագործակցության և այն ամուր կապի համար, որը մենք ստեղծել ենք։ Աշակերտներիս մաղթում եմ անսասան կամք և մեծագույն ձեռքբերումներ ուսման մեջ:
Բոլորին մաղթում եմ հաջողություն, տոկունություն և ամենայն բարին:
Կտեսնվենք՝ Ուժեղ Հայաստանում»։