Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Բաղդասարյան

Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Բաղդասարյան

Wed, 08 Apr 2026 22:14:58 +0400


«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Կյանքի յուրաքանչյուր փուլում գալիս է պահ, երբ սկզբունքներն ու արժեքները պահանջում են վերանայել գործունեության դաշտը:

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնում:

Իմ համոզմամբ՝ կրթական և հանրային միջավայրի զարգացման գրավականը ազատ միտքն ու այլակարծությունն են: Երբ մասնագիտական աշխատանքում տեսակետների բազմազանությունն այլևս չի դիտարկվում որպես զարգացման միջոց, իսկ սկզբունքայնությունը դառնում է անհամատեղելի պաշտոնի հետ, անհրաժեշտ է լինում կատարել ընտրություն՝ հօգուտ սեփական արժանապատվության և երկրի ապագայի:

Բայց սա ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ:

Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ » դաշինքին և այսուհետ իմ ողջ ներուժը, մասնագիտական փորձն ու գիտելիքները ծառայեցնելու եմ իմ Ուժեղ և արժանապատիվ թիմի նպատակներին:

Միանում եմ այս պայքարին՝ վստահ լինելով, որ միայն միասնական և անկոտրում կամքով կարող ենք կառուցել այնպիսի հայրենիք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն պաշտպանված, ուժեղ և արժանապատիվ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին անցած ճանապարհի համար, շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին վստահության, ջերմ համագործակցության և այն ամուր կապի համար, որը մենք ստեղծել ենք։ Աշակերտներիս մաղթում եմ անսասան կամք և մեծագույն ձեռքբերումներ ուսման մեջ:

Բոլորին մաղթում եմ հաջողություն, տոկունություն և ամենայն բարին:

Կտեսնվենք՝ Ուժեղ Հայաստանում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն

Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն Tue, 07 Jul 2026 18:34:47…

10 րոպե ago

Ուժգին փոթորիկը 11 մարդու կյանք է խլել

Ուժգին փոթորիկը 11 մարդու կյանք է խլել Tue, 07 Jul 2026 18:30:37 +0400 Ուժգին փոթորիկը…

14 րոպե ago

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Tue, 07 Jul 2026 18:30:09 +0400 Քույրեր Աննան և…

15 րոպե ago

Չի կարելի ընդդիմությանը մեղադրել՝ հասարակությանը հերթական պարտության չտանելու մեջ

Չի կարելի ընդդիմությանը մեղադրել՝ հասարակությանը հերթական պարտության չտանելու մեջ Tue, 07 Jul 2026 18:15:19 +0400…

30 րոպե ago

Քաղաքական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ, նախ մանդատը գողացան, հիմա էլ սա

Քաղաքական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ, նախ մանդատը գողացան, հիմա էլ սա Tue, 07 Jul…

33 րոպե ago

Ավտոբուս է շրջվել Թուրքիայում․ կան տուժածներ

Ավտոբուս է շրջվել Թուրքիայում․ կան տուժածներ Tue, 07 Jul 2026 18:00:37 +0400 Ավտոբուս է շրջվել…

44 րոպե ago