«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ

Wed, 08 Apr 2026 22:30:54 +0400


Մինչ Իրանն ու ոչ միայն Իսլամական հանրապետությունը, այլև համաշխարհային ազդեցիկ ԶԼՄ-ներն ու փորձագետները, պնդում են, թե Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հրադադարի համաձայնությունը կարելի է համարել Իրանի հաջողությունն ու հաղթանակը, Թրամփի վարչակազմը շարունակում է ամերիկյան ցինիզմով վստահեցնել, թե իրականում Իրանի դեմ հակամարտությունում հաղթել է հենց Միացյալ Նահանգները։

Այդ մասին ավելի վաղ պնդել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ վստահեցնելով, որ հասել է ռազմական բոլոր նպատակներին և այժմ եկել է Մերձավոր Արևելքում խաղաղության ոսկե դարաշրջանը։

Ավելի վաղ, Իրանի ԱԱԽ-ում հայտարարել են, թե Թրամփը համաձայնել է հրադադարին ՝ ընդունելով Թեհրանի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագիրն ու պահանջները, ուստի իրանական կողմն է հաղթել հակամարտությունում։

Վաշինգտոնը վճռական ռազմական հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ, այսօր մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Նրա պնդմամբ, ԱՄՆ գործողությունները զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական հզորությունը։ «Թրամփը պատմություն է կերտել։ Մենք հենց նոր վճռական ռազմական հաղթանակի հասանք։ Նա հնարավորություն ուներ րոպեների ընթացքում ոչնչացնելու Իրանի տնտեսությունը, բայց ողորմածություն ցուցաբերեց», – ընդգծել է Հեգսեթը։

Նա նշել է, որ Իրանն, իբր, 47 տարի սպառնալիք էր ներկայացնում, բայց այդ սպառնալիքն այժմ վերացված է։ «Իրանը այլևս չի կարողանա արտադրել հրթիռներ, հրթիռային կայաններ և անօդաչու թռչող սարքեր», – հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Հեգսեթն ընդգծել է, որ առևտրային թիրախներին հարվածներ չեն հասցվել. «Ռազմական գործողությունները պատմական հաղթանակ էին մարտադաշտում, քանի որ Իրանը ընդունեց հրադադարը ուժեղ ճնշման տակ»։ Ըստ նախարարի՝ Իրանը խնդրել է հրադադար, և Վաշինգտոնը զսպվածություն է ցուցաբերել՝ սահմանափակելով իր հարվածները թիրախային ռազմական թիրախներով։

«Մենք ոչնչացրել ենք իրանական բանակը», – եզրափակել է Հեգսեթը՝ նշելով, որ գործողության արդյունքը ամրապնդեց Միացյալ Նահանգների ռազմավարական գերազանցությունը տարածաշրջանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես Sun, 12 Apr 2026…

21 րոպե ago

Ես մի թերություն ունեմ, որ բլոտ խաղացողներիդ դուրը չի գա. Արման Թաթոյանը՝ արմավիրցիների հետ բակային հանդիպմանը

Ես մի թերություն ունեմ, որ բլոտ խաղացողներիդ դուրը չի գա. Արման Թաթոյանը՝ արմավիրցիների հետ բակային…

30 րոպե ago

Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ

Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ Sun, 12 Apr 2026 15:15:04 +0400 Քաղաքական վերլուծաբան…

36 րոպե ago

Ո՞վ է Փաշինյանին գրկած կինը

Ո՞վ է Փաշինյանին գրկած կինը Sun, 12 Apr 2026 15:03:24 +0400 Արդարադատության նախարարի պաշտոնում ՔՊ-ի…

48 րոպե ago

Կացնով հարվածել ու վնասել է ռազմական կործանիչ ինքնաթիռը

Կացնով հարվածել ու վնասել է ռազմական կործանիչ ինքնաթիռը Sun, 12 Apr 2026 15:00:41 +0400 Իռլանդիայում…

51 րոպե ago

Չնախատեսված կանգառ․ Փաշինյանը պահը չկորցրեց

Չնախատեսված կանգառ․ Փաշինյանը պահը չկորցրեց Sun, 12 Apr 2026 14:53:11 +0400 Փաշինյանի ուրախ ավտոբուսը Գագարինում…

58 րոպե ago