Թանկարժեք մետաղները շարունակում են թանկանալ
Thu, 09 Apr 2026 05:00:54 +0400
Թանկարժեք մետաղների գները միջազգային բորսաներում շարունակում են աճել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ երկշաբաթյա հրադադար է հաստատվում, թանկարժեք մետաղները՝ պլատին, ոսկի, պալադիում եւ արծաթ, մոտ 7 տոկոսանոց գնաճ են արձանագրել։ Այսպես, պալադիումի հունիսյան ֆյուչերսների մեկ տրոյական ունցիայի արժեքը, որը կազմում է մոտ 31,1 գրամ, աճել է 5,93 տոկոսով եւ կազմում է 1543 դոլար։ Պլատինի դեպքում մեկ տրոյական ունցիայի արժեքը թանկացել է 4,76 տոկոսով եւ կազմում է 2040,7 դոլար։ Ոսկին թանկացել է 3,28 տոկոսով եւ մեկ ունցիան արժե 4838,5 դոլար։ Արծաթի դեպքում գնաճը կազմում է 6,74 տոկոս եւ մեկ ունցիան արժի 76,84 դոլար։