«Հրապարակ»․ Սա դեռ հրապարակային մասն է, պատկերացրեք, թե կուլիսներում ինչ հրամաններ է տալիս

«Հրապարակ»․ Սա դեռ հրապարակային մասն է, պատկերացրեք, թե կուլիսներում ինչ հրամաններ է տալիս

Thu, 09 Apr 2026 09:15:57 +0400


«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն է:

– Նիկոլ Փաշինյանն ակն­հայ­տորեն ունի մտասեւեռումներ: Նա վերջին շրջանում նոր թիրախ է գտել` իր հրահանգով կալանավորված ու հետապնդվող Սամվել Կարապետյանը: Երեկ էլ վաղ առավոտյան ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին բոմժ է դարձնելու: Ըստ Ձեզ` սա ի՞նչ է, ինչպե՞ս կարող է իրավական երկրի ղեկավարը նման լեքսիկոն կիրառել, նման սպառնալիքներ հնչեցնել, ի՞նչ է նշանակում՝ ընտրություններում առաջադրվող գլխավոր մրցակցին դարձնել բոմժ, բա իրավունքն ու օրինականությունը որտե՞ղ մնացին:

– Յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի պետք է մեկընդմիշտ հասկանա մի բան` մենք իրավական պետություն չունենք, սա ֆիքսենք մեկընդմիշտ: Հայաստանի վարչապետը հոգեբանորեն եւ հոգեպես ծայրահեղ անկայուն մարդ է: Նյարդային պահերին նա իր բոլոր դավադիր նպատակները միանգամից բացահայտում է: Առաջ էլ սպառնում էր նույն Կարապետյանին, ասելով՝ տես, քեզ ինչ եմ անելու, արա, չուլանից դուրս արի եւ այլն: Սա դեռ հրապարակային մասն է, Դուք պատկերացրեք, թե կուլիսներում ինչ հրամաններ է տալիս եւ ինչերով է զբաղվում: Ցավալին այն է, որ հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Փաշինյանը չի միջամտում իրավական պրոցեսներին եւ քաղաքական ռեպրեսիաներով չի զբաղվում: Մեր հասարակության մի մասը ցավալիորեն մոլորության մեջ է: Դեռ մի կողմ թողնենք նրանց, ովքեր լավ էլ հասկանում են, թե ինչ է կատարվում, ուղղակի իրենց լափի դարդին են, բայց մոլորյալների մասով պետք է ասենք, որ նրանք ունեն որոշակի խնդիրներ` կրթվածության առումով:

– Տպավորություն է, որ Փաշինյանը վախեցնում է հասարակությանը: 18-ամյա պատանուն կալանքի տանելը հենց դրա մասին է վկայում: Ի դեպ, իշխանական շրջանակները պնդում են, որ աջակցելով այդ երիտասարդին՝ ընդդիմությունը, մենք՝ բոլորս, արդարացնում ենք բռնությունը, սակայն այդ գործով չկա որեւէ տուժող, չկա բռնության ակտ, հետեւաբար, ի՞նչ բռնության մասին կարող է խոսք լինել:

– Բռնության դեպք ընդհանրապես չկա, անգամ նվազագույն կասկածի շեմը հաղթահարված չէ․ դա՝ մի կողմ։ Այստեղ ցանկացած հանցակազմ կարելի էր մեղսագրել, սակայն ոչ քաղաքական միջամտություն: Մենք պետք է այստեղ տեսնենք կալանքի հիմքեր, սակայն ո՞րն է հիմքը՝ 18-ամյա երիտասարդին կալանավորելու, բացառապես Փաշինյանի վախը: Նա ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, քանի որ գիտակցում է իր չվերարտադրվելու հետեւանքները: Դա ե՛ւ Փաշինյանն է հասկանում, ե՛ւ իր թիմի կարկառուն ներկայացուցիչները: Նրանք գիտեն, թե ինչ է սպասվում իրենց, եթե չվերարտադրվեն: Մարդը ամենալավն է հասկանում, թե ինչ վատություններ է արել ինքը թե՛ պետությանը, թե՛ մարդկությանը: Այս մարդիկ մեզնից՝ բոլորից լավ գիտեն, թե ինչ են բերել մեր երկրի գլխին: Չպետք է զարմանաք, որ ամեն ինչ անում են վերարտադրվելու համար: Ամուսնալուծություն բեմադրելով, տարբեր անձանց կալանքի տանելով՝ այս մարդիկ փորձելու են վերարտադրվել:

– Իսկ ի՞նչ է սպասվում նրանց:

– Առնվազն քրեական պատասխանատվություն: Եթե գա նորմալ իշխանություն, որը երկիրը հաշվեհարդարի չվերածի, ապա քրեական պատասխանատվությունը լինելու է պարտադիր պայման: Ճիշտը ես կարծում եմ, որ դա կլինի:

– Առավոտյան տեղեկացանք, որ կալանավորել են Գալուստ Սահակյանի որդուն` պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։ Հենց իր հոր ծննդյան օրը նույն քրեական վարույթով ձերբակալվել է նաեւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: Ի՞նչ նախադեպ է սա, երբ տարիներ առաջ հարուցված, մոռացված գործերը փորձում են այժմ կենդանացնել եւ ընտրությունների շեմին մարդկանց ձերբակալում են կամ կալանավորում:
– Որքանով ես գիտեմ, 2019 թվականից սեյֆում գցած մի գործ է սա, որը մոռացվել էր, սակայն Փաշինյանը շոու է իրականացնում՝ չխնայելով ոչ մի բան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես Երևանում դա անհնար դարձավ

Ինչպես Երևանում դա անհնար դարձավ Mon, 13 Apr 2026 13:15:16 +0400 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար…

12 րոպե ago

Ակցիան ամեն օր լինելու է

Ակցիան ամեն օր լինելու է Mon, 13 Apr 2026 13:10:16 +0400 Գրել էինք, որ Գլխավոր…

17 րոպե ago

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Mon, 13 Apr 2026…

20 րոպե ago

Կբանակցենք Պուտինի հետ, բայց ընկերներ չենք դառնա․ Մադյար

Կբանակցենք Պուտինի հետ, բայց ընկերներ չենք դառնա․ Մադյար Mon, 13 Apr 2026 13:00:52 +0400 Հունգարիայի…

26 րոպե ago

Արտակարգ դեպք՝ Երևանում, երիտասարդը փողոցում մահացել է․ հայտնի է պատճառը

Արտակարգ դեպք՝ Երևանում, երիտասարդը փողոցում մահացել է․ հայտնի է պատճառը Mon, 13 Apr 2026 12:59:17…

28 րոպե ago

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը Mon, 13 Apr 2026 12:46:44 +0400…

41 րոպե ago