«Հրապարակ»․ Շտապում էր Տավուշի հողերը տալ, իսկ մեր հողերը ե՞րբ ենք ստանալու

«Հրապարակ»․ Շտապում էր Տավուշի հողերը տալ, իսկ մեր հողերը ե՞րբ ենք ստանալու

Thu, 09 Apr 2026 09:45:35 +0400


Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները 2024 թվականի ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը: Վարչապետի աշխատակազմից էլ հայտարարեցին, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, որոնք իբրեւ թե ինչ-որ ժամանակ պատկանել են Ադրբեջանին, բայց այդպես էլ չասվեց, թե որ թվականների քարտեզով է կատարվում այդ սահմանազատումը եւ հետագա սահմանազատումն ինչ քարտեզով է իրականացվելու: Միայն Նիկոլ Փաշինյանը սպառնաց, որ եթե այս տարածքները չհանձնենք, հաջորդ շաբաթ պատերազմ կսկսվի, եւ սպառնալիքներով, ուժով, կամային որոշմամբ հանձնեցին Կիրանցի հողերի կեսը:

Փաշինյանը Տավուշի սահմանազատման օպերացիան «փայլուն» կատարեց` հօգուտ Ադրբեջանի, հայտարարեց, որ երբեք տավուշցին այսքան անվտանգ չի ապրել` Կիրանցի պատը հայտարարեց «անվտանգության երաշխավոր», որից այս կողմ հավքն իր թեւով, օձն իր պորտով չեն կարող անցնել: Ասաց նաեւ, որ հաջորդ սահմանազատումը կլինի Սյունիքի մարզում: Իսկ 2020 թվականից հետո Սյունիքի մարզում ադրբեջանցիները որոշ հատվածներում, օրինակ՝ Տեղ գյուղում, Ներքին հանդում, առաջ են եկել՝ ներխուժելով հայկական տարածք:

Վերջերս Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ, Շաքիի ջրվեժի հարակից տարածքում իր շուրջ էր հավաքել Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին եւ պատմում էր, որ Սյունիքի սահմանամերձ համայնքներում բնակիչները մոտենում, հարցնում են․ «Հույս կա՞, որ մեզ մոտ էլ սահմանազատում կլինի»։ Իբր սահմանազատումն այնքան լավ բան է, որ բոլոր մարզերում երազում են, որ լինի, իրենց տարածքներից էլ հող հանձնեն թշնամուն: Փաշինյանի այս հայտարարությունից հետո ՔՊ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով, ասում էին, որ Սյունիքի մարզում քաղաքացիներն իրենց հարցնում են՝ ե՞րբ եք այստեղ սահմանազատում անելու: Այդ ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել էր, որ սյունեցիները սպասում են, որ Տեղ գյուղի հատվածում առաջխաղացում գրանցած Ադրբեջանի զինված ուժերը հետ կգնան Հայաստանի սուվերեն տարածքից:
Այս խոսակցություններից 2 տարի է անցել, սակայն Սյունիքի մարզում սահմանազատման գործընթաց չի սկսվել: Երբ հարցը Հայաստանի սուվերեն տարածքին է վերաբերում, Փաշինյանը չի շտապում, ինչպես շտապում էր Տավուշում, որ արագ հանձնի հողերը:

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին. Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Տավուշից հետո սահմանազատման աշխատանքները տեղի են ունենալու Սյունիքի մարզում, ի՞նչ աշխատանքներ են իրականացվում։

Մեզ պատասխանել են. «Սյունիքի մարզում սահմանազատման առնչությամբ այս պահին մեզ որեւէ տվյալ հայտնի չէ, գործընթացի վերաբերյալ մանրամասների համար խնդրում ենք դիմել իրավասու պետական մարմիններին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Tue, 10 Nov…

5 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը Tue, 10 Nov 2026 23:35:48 +0400…

6 ժամ ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Tue, 10 Nov 2026 23:15:34…

6 ժամ ago

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին Tue, 10 Nov 2026 23:12:33 +0400 Վաղը…

6 ժամ ago

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400 Վլադիմիր…

6 ժամ ago

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400 Իրանը…

6 ժամ ago