«Հրապարակ»․ Աննա Հակոբյանին սթրեսի ենթարկելու համար՝ 300 հազար դրամ

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանին սթրեսի ենթարկելու համար՝ 300 հազար դրամ

Thu, 09 Apr 2026 10:15:31 +0400


2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, եւ նրա կրտսեր դուստրն այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այն պահին, երբ անմար կրակի մոտ էին եղել Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները: Վարչապետի կնոջը տեսնելով՝ նրանք սկսել էին վանկարկել. «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, հողատու» եւ այլն: Միջադեպից անմիջապես հետո 7 անձ ձերբակալվել էր, նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք», որը 1-4 տարի ազատազրկում է նախատեսում: Քննիչները գտել էին, որ այդ վանկարկումը սթրես եւ հոգեկան տառապանք են պատճառել տիկին Հակոբյանին եւ նրա դստերը:

Գործը քննվում էր Քննչական կոմիտեում, ԱԺԲ-ականներին պարբերաբար կանչում էին հարցաքննությունների, սակայն այդպես էլ Քննչական կոմիտեն 2 տարի քննելուց հետո չի կարողացել ավարտել նախաքննությունը։ Քրգործից անջատվել է Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ՝ 70-ամյա Տիգրան Դերմոյանի մասը, նախաքննության ավարտ են հայտարարել եւ մասն ուղարկել դատարան` քննելու, իսկ մայր գործի նախաքննությունը շարունակվում է։
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Դերմոյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ կիրառվել է 375 հազար դրամի տուգանք: Որոշումը կողմերը բողոքարկել են վերաքննիչ քրեական դատարան, վերաքննիչն առաջին ատյանի որոշումը մեղմացրել է` 375 հազար դրամ տուգանքի փոխարեն նշանակել է 300 հազար դրամի չափով տուգանք։ Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վերաքննիչի այս որոշումը եւս ինքը եւ դատախազը բողոքարկել են վճռաբեկ դատարան․ «Մենք արդարացում ենք պահանջում, իսկ դատախազը պահանջում է նոր քննություն կամ ըստ արարքի` պատիժ, դեռ լուր չունենք՝ ընդունե՞լ է վարույթ, թե՝ չէ։ Ես միայն գիտեմ, որ մայր գործի քննությունը շարունակվում է, կարծում եմ՝ իրենք սպասում են, որ այստեղով վերջնական դատավճիռ լինի, իրենք դա վերցնեն, դնեն գործի մեջ, որից հետո ակտիվ գործողություններ կանեն: Օրինակ, կարող են ընտրություններից առաջ տեսնեն՝ ցուցակում իրենց անհարմար մարդ կա՞, մի քրեական գործով ծանրաբեռնեն, կարողանան օգտագործել»։

Ինչո՞ւ է հենց Դերմոյանի դրվագն առանձնացվել։ Պապիկյանն ասում է, որ չի կարող այդ հարցին պատասխանել, ինքն էլ չգիտի. «Ընդ որում, 10 րոպեանոց վիդեոյում, որը ներկայացվել է դատարանին, Դերմոյանը լուռ կանգնած է, ոչինչ չի անում, չի վանկարկում»։ Պաշտպանի խոսքով` Աննա Հակոբյանը եւ դուստրը տուժող չեն ճանաչվել, որեւէ կարգավիճակ չունեն, սակայն քրեական վարույթը նախաձեռնվել է նրանց պաշտպանելու համար։ Նշենք, որ նույն հոդվածով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելուն) քրեական վարույթ էր նախաձեռնվել թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը լավ լուր ունի Թուրքիայի համար․ այսօր կմեկնի Անկարա

Թրամփը լավ լուր ունի Թուրքիայի համար․ այսօր կմեկնի Անկարա Tue, 07 Jul 2026 13:30:50 +0400…

21 րոպե ago

Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել

Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել Tue, 07 Jul 2026 13:25:54 +0400 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի…

26 րոպե ago

«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ

«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ Tue, 07 Jul 2026 13:15:09 +0400 «Էյչ…

37 րոպե ago

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել Tue, 07 Jul 2026 13:07:37 +0400 ԲՀԿ մամուլի խոսնակ…

44 րոպե ago

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի Tue, 07 Jul 2026 13:00:28 +0400 Նախօրեին խափանվել…

52 րոպե ago

Կարեն Ասլանյանը` Արտաշես Ալեքսանյանի մասին

Կարեն Ասլանյանը` Արտաշես Ալեքսանյանի մասին Tue, 07 Jul 2026 12:56:37 +0400 Դերասան Կարեն Ասլանյանը հրապարակել…

55 րոպե ago