«Հրապարակ»․ Առաջ թալանն արել են, որ կարողանան ապրել այնպես, ինչպես Նիկոլն ապրում է հիմա` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Առաջ թալանն արել են, որ կարողանան ապրել այնպես, ինչպես Նիկոլն ապրում է հիմա` բյուջեի հաշվին

Thu, 09 Apr 2026 11:15:57 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:

– Նիկոլ Փաշինյանը 2021-ի ընտրություններից առաջ խոստանում էր վերադարձնել նախկինների թալանը, այժմ էլ խոստանում է Սամվել Կարապետյանին դարձնել բոմժ: Սահմանադրության մեջ այնու­ամենայնիվ գրված է, որ Հայաստանն իրավական պետություն է, ի՞նչ եք կարծում՝ իրավական պետության ղեկավարը կարո՞ղ է նման բառամթերքով խոսել որեւէ քաղաքական ուժի մասին:

– Հայաստանը հաստատապես իրավական պետություն չէ: Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության ո՞ր կետն է հաշվի առնում, որ դա հաշվի առնի: Նիկոլ Փաշինյանը որեւէ կապ չունի ՀՀ սահմանադրության հետ: Նա միահեծան, ավտորիտար առաջնորդ է, որն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է, խոսում է այնպես, ինչպես ուզում է, եւ իրեն որեւէ բան հետաքրքիր չէ՝ օրենքից սկսած, երկրի տնտեսական, ֆինանսական վիճակով վերջացրած: Նրան հետաքրքրում է բացառապես այն, ինչը չի հակասում իր իշխանությունը պահպանելուն: Որ պահին հակասի, այս մարդու համար առաջնայինն իր իշխանությունն է: Յուրաքանչյուր թագավոր նախեւառաջ պարտավոր է մտածել իր թագավորական աթոռը պաշտպանելու մասին, սա թագավորական կառավարման մոդելում դարերից եկած ճշմարտություն է: Թագավորները մտածում են միայն իրենց պահելու մասին, հետո նոր կերեւա, թե ինչը պահել:

– Իսկ այն, որ նախկինները թալանել են, Ալեքսանդր` Սաշիկ Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրն ամեն տեղ 50-50 փայ է մտնում եւ այլն, պնդում էր, որ երկիրն ավերել են նախկինները եւ այլն: Կարողացե՞լ է այդ թալանը հետ բերել, որ հիմա էլ անցել է Սամվել Կարապետյանին, որ ո՛չ Հայաստանում է հարստացել, ո՛չ հայերի հաշվին…

– Ինչ-որ բաներ դատարանի վճիռներով իբրեւ փորձել են վերադարձնել, ինչ-որ բաներ էլ, այսպես թե այնպես, հետ չէին կարող գալ…. Ես եւ իմ ընկերներն առաջարկում էինք, որ այդ պրոցեսները տեղի ունենան հաշտությամբ, կոմպրոմիսներով եւ այլն, բայց Նիկոլին փողը չէր պետք, նրան պետք էր փողի շուրջ ձեւավորված աղմուկը եւ ներքին թշնամու կերպարի ստեղծումը: Այդ պատճառով էլ նա խնդիրը փորձել է լուծել հնչեղ, այլ ոչ թե արդյունավետ լուծման ճանապարհով: Ինչ վերաբերում է բուն հարցի էությանը, ապա այն անունները, որոնք հնչեցնում են որպես թալանչիներ, այդ թալանն արել են, որպեսզի կարողանան ապրել այնպես, ինչպես Նիկոլն ապրում է հիմա` պետական բյուջեի հաշվին: Դրանք բնույթով տարբեր, առանձին երկու ծայրահեղ լկտիություններ են:

– Իսկ ի՞նչ կասեք Փաշինյանի օրեցօր լկտիացող բառապաշարի մասին, արդյո՞ք այն չի վնասում հենց իր վարկանիշին:

– Նրա էլեկտորատը սիրում է դա, իսկ մնացածը` ուղղակի այնքան են զզվում այդ ամենից, որ անգամ չեն ցանկանում ընտրությունների գնալ: Արդյունքում` նախորդ ընտրություններին մասնակցությունը ցածր եղավ, եւ Նիկոլը հաղթեց ընտրություններում: Տեխնոլոգիական տեսանկյունից նա չի սխալվում, զզվանք է հարուցում մտածված, արդյունքում` «Նիկոլ, մեռնեմ ջանիդ, ոտդ գազից չհանես» ասողներն ընտրելու են իրեն, իսկ նրանք, ովքեր զարմանում են այդ լկտի բառապաշարից, պարզապես ընտրությունների չեն գնալու, եւ ակնհայտ է, թե ինչ է լինելու: Նիկոլ Փաշինյանն այնպես է անում, որ ցանկացած բարոյական մարդ ամոթ զգա քաղաքականության մասին խոսելիս, քանի որ քաղաքականությունը վերածել են պոռնոգրաֆիայի: Բարոյական մարդիկ սկսում են անգամ ԱԺ նիստերը եւ քաղաքական լուրերը չնայել….

– Այսինքն` Փաշինյանը խնդիր է դրել, որ ընտրություններին քիչ թվով մարդիկ մասնակցեն:

– Այո, իհարկե, քանի որ այդ պարագայում ինքը կարող է հաղթել: Նրա էլեկտորատի համար այժմ ամենակարեւոր բանը հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալն է: Անգամ իրենց հանգուցյալներին անթաղ կթողնեն, բայց կգնան, Նիկոլ կընտրեն: Նրանց տեսանկյունից Նիկոլի լինել-չլինելը գոյաբանական հարց է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին Sat, 11 Apr 2026 23:32:30 +0400…

2 ժամ ago

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել Sat, 11 Apr 2026 23:30:20 +0400 Կամբոջայի թագավոր Նորդոմ Սիամոնին…

2 ժամ ago

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս Sat, 11 Apr 2026 23:15:35 +0400…

2 ժամ ago

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է Sat, 11 Apr 2026 23:07:55 +0400 Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում…

2 ժամ ago

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության Sat, 11 Apr 2026 23:00:07 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ…

2 ժամ ago

Աստված ինքն այցելեց մեր վարչապետին

Աստված ինքն այցելեց մեր վարչապետին Sat, 11 Apr 2026 22:45:17 +0400 Կառավարության նիստի ընթացքում լսվում…

3 ժամ ago