Ծանր զրույց՝ Ռյուտեի հետ․ Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Ծանր զրույց՝ Ռյուտեի հետ․ Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Thu, 09 Apr 2026 12:00:42 +0400


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է դաշինքի ներսում առկա տարաձայնություններին, այդ թվում՝ Գրենլանդիայի պատկանելության շուրջ։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ցուցաբերել իր պատրաստակամությունը՝ կրիտիկական պահերին աջակցելու ԱՄՆ-ին։

«ՆԱՏՕ-ն մեզ օգնության չհասավ, երբ մենք դրա կարիքն ունեինք, և չի հասնի մեզ օգնության, եթե մենք կրկին դրա կարիքն ունենանք», – ընդգծել է նա։

Թրամփը կրկին բարձրացրել է Գրենլանդիայի հարցը՝ այն անվանելով «մեծ, վատ կառավարվող սառցե կտոր» և հիշեցնելով կղզու կարևորությունը ռազմավարական շահերի համար։

Ավելի վաղ, Սպիտակ տան առաջնորդը բացահայտ դժգոհություն էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները և դաշինքն անձամբ չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Հայտնի է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, դեմ են եղել Իրանի դեմ պատերազմին, հընթացս արգելելով ամերիկյան ուժերին օգտագործել իրենց երկրների տարածքը՝ իսլամական հանրապետության դեմ հարձակումների համար։

Թրամփը սպառնացել է դուրս գալ Դաշինքից, ինչպես նաև ակնարկել, որ կարող է պատժել ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արդյոք թեյն ու սուրճը կարող են անքնություն առաջացնել․ տեսակետ

Արդյոք թեյն ու սուրճը կարող են անքնություն առաջացնել․ տեսակետ Mon, 13 Apr 2026 23:55:53 +0400…

11 րոպե ago

Չի կարող Ղարաբաղն ադրբեջանի կազմում ճանաչողը հային սիրել

Չի կարող Ղարաբաղն ադրբեջանի կազմում ճանաչողը հային սիրել Mon, 13 Apr 2026 23:52:24 +0400 Նիկոլ…

14 րոպե ago

ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությունը արմատապես կվերանայեն

ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությունը արմատապես կվերանայեն Mon, 13 Apr 2026 23:50:20 +0400 Միացյալ Նահանգները մտադիր է…

16 րոպե ago

Իսկապե՞ս…

Իսկապե՞ս... Mon, 13 Apr 2026 23:45:15 +0400 «Ուժը լեգիտիմության մեջ է, եթե լեգիտիմ ես, ուժեղ…

21 րոպե ago

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին Mon, 13 Apr 2026 23:30:08 +0400 Գիտնականներն ասում են,…

36 րոպե ago

Դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում

Դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում Mon, 13…

39 րոպե ago