Նինոծմինդա սահմանային անցակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
Thu, 09 Apr 2026 13:16:42 +0400
Նինոծմինդա սահմանային անցակետը փակ լինելու պատճառով՝ Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի։