Իրանում տրամադրությունները բավականին խայտաբղետ են

Իրանում տրամադրությունները բավականին խայտաբղետ են

Thu, 09 Apr 2026 13:45:23 +0400


Պատերազմների ժամանակ, սովորաբար, ժողովուրդը համախմբվում է իշխանությունների շուրջը։ Իրանում բնակչության շրջանում կտրուկ աճել են հակաամերիկյան տրամադրությունները։ Որքան շատ է Թրամփը սպառնում երկիրը Քարի դարի ժամանակներ մղել, այնքան ավելի քիչ են իրանցիները կարծում, թե ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես իրանցի ժողովրդի ազատարար։ Նույնիսկ իրանցի վտարանդի միապետականների եւ նրանց համակիրների շրջանում այդ կարծիքը տարածում չունի: Սակայն իրանական վերնախավում կան որոշակի տարաձայնություններ, եւ դա կապված է ոչ միայն պատերազմի հանդեպ վերաբերմունքի, այլ նաեւ՝ ապագայի տեսլականի հետ։ Մի կողմից բարենորոգիչներն են, որոնք հաղթել են 2024 թ. նախագահական ընտրություններում։ Նրանք ցանկանում են, որ պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի, որովհետեւ այն աղետալի է իրանական տնտեսության համար։ Նրանք ապագան պատկերացնում են այսպես. Իրանը պատերազմն ավարտել է նվազագույն կորուստներով, կարողացել է փոխզիջում գտնել Արեւմուտքի, ներառյալ՝ նաեւ ԱՄՆ-ի հետ։ Պահպանվել են հարաբերություններն արաբական միապետությունների հետ։ Որ ներքաղաքական հարցերում պետք է որոշակի ազատականացում իրականացվի, այդ մասին արդեն խոսում է նախկին նախագահ Հասան Ռոհանին։ Բարենորոգիչներն արտաքին քաղաքականության հարցերում կողմնակից են քաղաքակիրթ երկխոսության, որը հռչակել է առաջին բարենորոգիչ նախագահ Մոհամադ Խաթամին։ Բարենորոգիչները, իհարկե, չունեն այն ուժը, ինչ պահպանողականները, սակայն նրանց «աուտսայդերներ» համարել չի կարելի։ Նրանց տրամադրության տակ են նախագահի պաշտոնն ու կառավարությունը։

Իրանում նախագահի լիազորությունները, իհարկե, սահմանափակ են։ Նա իր լիազորություններով մոտավորապես համարժեք է համաժողովրդական ընտրությամբ ընտրված վարչապետին։ Պատերազմը դադարեցնելուն կողմնակից են ոչ միայն համալսարանական մտավորականները, այլ նաեւ՝ Թեհրանի շուկայի առեւտրականները, ընդ որում՝ ազդեցիկ վաճառականները։ Իսկ դա կարեւոր գործոն է, որն անտեսել չի կարելի։ Բարենորոգիչները որոշակի կապեր ունեն նաեւ ուժայինների հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորոպուսի ղեկավարությունը դեմ եղավ, որ իշխանության վերադառնա գեներալ Հոսեյն Դեգխանը, որը նույն կորպուսի հիմնադիրներից էր, իսկ հետո զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը Ռոհանիի կաբինետում։ Դեգխանը ղեկավարում է «Մոսթազաֆան» մեգահոլդինգը։ Նա այժմ կարծես սկսել է մտերմություն անել բարենորոգիչների հետ։ Ունեն կապեր նաեւ Ղում Սրբազան քաղաքի հետ, որտեղ որոշ կրոնավորներ պատրաստ չեն, որ իսլամական կրոնապետությունը վերածվի ռազմական վարչակարգի։

Մյուս կողմից, ինչպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, այնպես էլ պահպանողականների հզոր համայնքը, որը ձեւավորվել է դեռ առաջին Ռահբար Խոմեյնիի օրոք, իսկ Ալի Խամենեիի ժամանակ գրավել է առանցքային բոլոր դիրքերը։ Նրանք ղեկավարում են պառլամենտը, դատարաններն ու դատախազությունը։ Պահպանողականների կողքին ոստիկանությունն է եւ աշխարհազորային «բասիջիները»։ Նրանք դեմ չեն, որ ուժայինների դիրքերն ուժեղանան։ Եվ, իհարկե, չպետք է մոռանալ ԻՀՊԿ-ին։ Այս կազմավորումը կարողացավ հասնել նրան, որ Մոջթաբա Խամենեին ընտրվեց գերագույն առաջնորդ, եւ հիմա երկիրը կառավարում են նրա անունից։ ԻՀՊԿ-ում պնդում են, որ կրտսեր Խամենեին մեղսունակ է եւ աշխատունակ` ով հակառակը պնդի, գուցեեւ մեղադրվի դավաճանության մեջ։ Պատերազմի հարցում նրանք ավելի արմատական են տրամադրված՝ Ղասեմ Սուլեյմանիի փորձից ելնելով, հասկանում են, որ եթե քաղաքական գործիչները կարողանան համաձայնության գալ, իրենք պետք է ենթարկվեն, հակառակ դեպքում կդառնան թիրախ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն իր պահանջները ChatGPT-ո՞վ է ձևակերպել․ Վենսը փակագծեր է բացել

Իրանն իր պահանջները ChatGPT-ո՞վ է ձևակերպել․ Վենսը փակագծեր է բացել Thu, 09 Apr 2026 15:00:17…

10 րոպե ago

«Միասնության թևերը» մտադիր է փոխել այս իրավիճակը

«Միասնության թևերը» մտադիր է փոխել այս իրավիճակը Thu, 09 Apr 2026 14:57:24 +0400 Իրավիճակը հասել…

13 րոպե ago

Դավիթ Մինասյանը իր 2 ոտքի վրա կանգնած ընդամենը աղոթում էր, այսօր հիվանդանոցում է

Դավիթ Մինասյանը իր 2 ոտքի վրա կանգնած ընդամենը աղոթում էր, այսօր հիվանդանոցում է Thu, 09…

23 րոպե ago

Ֆրանսիան պատրաստ է օգնել․ Մակրոնը զրուցել է Փեզեշքիանի և Թրամփի հետ

Ֆրանսիան պատրաստ է օգնել․ Մակրոնը զրուցել է Փեզեշքիանի և Թրամփի հետ Thu, 09 Apr 2026…

40 րոպե ago

Հրահանգ՝ Սամվել Կարապետյանի դեմ, չխաբվեք․․․

Հրահանգ՝ Սամվել Կարապետյանի դեմ, չխաբվեք․․․ Thu, 09 Apr 2026 14:15:56 +0400 Գիտե՞ք՝ ինչու են «Ուժեղ…

54 րոպե ago

Որ վարչապետ չընտրվեք, ո՞ւր եք հայտնվելու, ասում են՝ բանտում. Լրագրողը` Փաշինյանին

Որ վարչապետ չընտրվեք, ո՞ւր եք հայտնվելու, ասում են՝ բանտում. Լրագրողը` Փաշինյանին Thu, 09 Apr 2026…

1 ժամ ago