Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում

Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում

Thu, 09 Apr 2026 14:00:42 +0400


Հինգշաբթի վաղ առավոտյան Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Քարաջում, Ահվազում և Շիրազում, պայթյուններ և ռազմական ակտիվություն է տեղի ունեցել, հայտնել է Iran International-ը՝ վկայակոչելով ականատեսների վկայությունները։

Թեհրանից արևմուտք գտնվող Ալբորզ նահանգում Քարաջի բնակիչները լուսաբացին հայտնել են պայթյունի մասին։ Պայթյուններ են գրանցվել նաև Մեհրշահրում, իսկ ավելի ուշ՝ Մոհամմադշահրում։

Ականատեսների վկայությամբ՝ նավթով հարուստ հարավարևմտյան Խուզեստան նահանգի գլխավոր քաղաքում՝ Ահվազում, լսվել են երկու համեմատաբար ուժեղ պայթյուններ։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադում բնակիչները վաղ առավոտյան ինքնաթիռի կամ կործանիչի ձայն են լսել իրենց գլխավերևում։

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի մայրաքաղաք Շիրազում ականատեսները հայտնել են մի քանի հաջորդական պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը

Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը Sun, 25 Oct 2026 16:30:03 +0400 Մելանյա Թրամփը չի…

5 րոպե ago

Կենդանակերպի երեք նշանի եկող շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց պայմանով

Կենդանակերպի երեք նշանի եկող շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց պայմանով Sun, 25 Oct 2026…

20 րոպե ago

Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան

Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան Sun, 25 Oct 2026 16:05:38 +0400 Latest news…

29 րոպե ago

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ Sun, 25 Oct 2026 16:00:26 +0400 Ոչ…

34 րոպե ago

Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Sun, 25 Oct 2026 15:59:02 +0400 Latest news…

36 րոպե ago

Թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել․ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել է

Թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել․ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել…

49 րոպե ago